««Բենֆիկան» իսկապես ուժեղ թիմ է, դրա համար էլ ես գոհ եմ 1:0 հաշվից». Պեպ Գվարդիոլա
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գոհ է մնացել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Բենֆիկայի» նկատմամբ տարած հաղթանակից (1:0):
«Հանդիպումը բարդ ստացվեց, բայց ես գոհ եմ նրանից, թե մենք ինչպես խաղացինք: «Բենֆիկան» շատ ուժեղ թիմ է:
Այսօր հոյակապ խաղաց Ֆրանկ Ռիբեյրին: Փլեյ-օֆֆում ավելի կարևոր դեր է խաղում պատասխան խաղը, որը տեղի կունենա Լիսաբոնում:
Վերջին օրերին ես «Բենֆիկայի» շատ խաղեր եմ դիտել: Դա իսկապես ուժեղ թիմ է, դրա համար ես գոհ եմ:
Կարելի՞ է արդյոք 1:0 հաշիվը վտանգավոր համարել: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես մենք կխաղանք Լիսաբոնում: Մենք գնալու ենք այնտեղ հաղթանակի տրամադրված:
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում որոշիչ դեր է խաղում պատասխան հանդիպումը»,- ասել է Գվարդիոլան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը