«Խելոք, շնորհքով, խելացի տղա էր». զոհված զինծառայողի ընտանիքը երկար տարիներ է՝ տեղափոխվել էր Արցախ

Արցախում ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայող Վարդան Սուրիկի Թադևոսյանը ծնվել է 1990թ.: Նա ծնունդով Շիրակի մարզի Գետափ համանքից է: Համայնքի ղեկավարը 168.am-ին հայտնեց, որ 1995թ. նրանց ընտանիքը տեղափոխվել է Արցախ և բնակվել այնտեղ: Համայնքի ղեկավարը նրա ընտանիքին բնութագրեց որպես լավ, հայկական ընտանիք: «Ինքն էլ խելոք, շնորհքով, խելացի տղա էր»,- ասաց համայնքի ղեկավար Գոռ Ստեփանյանը:

Այսօր՝ ժամը 17:00-ից Շիրակի մարզի Գետափ գյուղում սկսվել է Վարդան Սուրիկի Թադևոսյանի հոգեհանգստի արարողությունը, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ ժամը 13:00-ից:

 

Տեսանյութեր

Լրահոս