«Գրե՛ք մեր զորամասի հերոս տղաների մասին, հրապարակեք անուն առ անուն, տարածեցեք նրանց, նկարները, թող հայ ազգը ճանաչի իր հերոս զավակներին: Բոլորն էլ արիաբար են զոհվել, իրենց բազկի ողջ զորությամբ կռվել ու պայքարել ոսոխի դեմ: Այսօր գիշեր մեր քաջ տղաները թշնամու զբաղեցրած հատվածից քաջաբար կարողացան հետ բերել իրենց զոհված ընկերների մարմինները: Վախկոտ ու նենգ թշնամին դեռ պատասխան կտա մեզ՝ իր գործած անմարդկային ոճիրների համար, որը հիմա տեսնում ենք իմ սեփական աչքերով»,- ներկայացրեց Մելսիդան:
Հոլովակը պատրաստել է քաղաքացի Պետյա Սարգսյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Բաքվում արած հայտարարությանը, որը վերաբերում է «սեղանի վրա» առկա պայմանավորվածություններին: «2011 թ. կողմերին ներկայացված Կազանի փաստաթուղթը բանակցությունների ս եղանին է։ Ադրբեջանը հրաժարվում է այն ընդունել` չնայած, որ նախօրոք համաձայնեցվել է Բաքվի հետ։ Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին։ Դեռեւս Կազանում հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներկայացրել է տասը նոր առաջարկ եւ փաստացի խափանել է կարգավորման սկզբունքների համաձայնեցումը»,- ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղը հանդիսավորությամբ, զինվորական ու եկեղեցական կարգով, բազմամարդ թափորով, փառքի ու հպարտության խոսքերով հրաժեշտ տվեց իր հերոս զավակ, Հայոց բանակի ենթասպա, Արցախի հողը պաշտպանելիս զոհված Գագիկ Սուրենի Մելքոնյանին: Հերոսի աճյունը հայրենի Զոլաքար բերվեց ապրիլի 6-ին:
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած կառավարական պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանեց Հայաստանի Հանրապետություն: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ իր գործընկերոջը դիմավորեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Հոսպիտալային օղակում ունեցել ենք մահվան մեկ դեպք. նա ստացել էր բազմաթիվ բեկորային վիրավորում: Դեպքը տեղի է ունեցել Մարտակերտի հոսպիտալում: Մնացած բոլոր դեպքերում յուրաքանչյուր վիրավոր, որը հասել է վիրահատական սեղանին, փրկվել է: Սա աննախադեպ ցուցանիշ է: Բուժծառայության կողմից կատարված աշխատանքը համահունչ է եղել մեր զինվորի հզոր կերպարին»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, LifeNews-ի ռուս լրագրողները, ովքեր նկարահանումներ էին կատարել Ադրբեջանում՝ Լեռնային Ղարաբաղի հետ սահմանակից շրջաններում հակամարտության սրացման առաջին օրերին և ապա վտարվել երկրից, պատմել են, որ ոստիկանությունն ու տեղի ադմինիստրացիան մշտապես ճնշումներ է գործադրել իրենց վրա՝ փորձելով արտաքսել երկրից:
Արդեն 7 օր է՝ Լեռնային Ղարաբաղում ծառայող Արմավիրի մարզի Լենուղի և Արաքս գյուղի 5 զինվորների մասին ծնողները որևէ տեղեկություն չունեին: Նրանց հարազատները 168.am-ին հայտնեցին, որ քիչ առաջ տղաները զանգահարել են իրենց՝ վստահեցնելով, որ իրենք մոտ ամեն ինչ նորմալ է:
Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը, Մոհամմադ Ջավադ Զարիֆը և Սերգեյ Լավրովն այսօր Բաքվում եռակողմ հանդիպման արդյունքով հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, հայտնում է APA-ն:
«Այսօրվա հրադադարը, եթե այն կարելի կոչել հրադադար, պարտադրված է հայկական զինված ուժերի կողմից, որևէ մեկը թող չփորձի ծախել մեր ժողովրդի վրա, որ համաձայնությունը Մոսկվայում է ձեռք բերվել և այլուր, ովքեր են ասել, ոչ դա եղել է հայ զինվորի, ՀՀ ԶՈՒ ջանքերի շնորհիվ»,- ամփոփեց իր խոսքը նա:
Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացնում վերջին զարգացումների վերաբերյալ:
«Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նկատմամբ մեր պահանջը մենք պետք է կոշտացնենք: Այսուհետև Ռուսաստանի նման դիրքորոշումը մենք կարող ենք նույնիսկ դիտարկել ռազմավարական դաշնակցությանը սպառնացող քայլ»,- ասաց Գարիկ Քեռյանը: Նրա խոսքով՝ ապրիլի սկզբին շփման գծում Ադրբեջանի սադրիչ գործողությունները ցույց տվեցին, թե նա ինչ զինատեսակներ կարող է կիրառել: Դրանից դասեր քաղելով` քաղաքագետը հրամայական համարեց ռազմական տեխնիկայի արդիականացումը:
Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 7-ին ավարտելով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն պաշտոնական այցը` Հայաստան վերադարձից առաջ հանդիպում է ունեցել Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Միխայել Հարմսի և Գերմանիայի գործարար շրջանակների առաջատարների հետ:
Լեռնային Ղարաբաղում իրավիճակը դեռ հեռու է նրանից, որ կայուն լինի, Մոսկվան չի պլանավորում դադարեցնել հակամարտության կարգավորման հարցով աշխատանքը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Մարտակերտի շրջանի Հովտաշեն գյուղից ապրիլի 5-ին Աշտարակի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք տեղափոխված Քնարիկ Հարությունյանը 3-րդ արու զավակը պարգևեց ամուսնուն, որը զինվորական է և գտնվում է դիրքերում:
Նախորդ տարիներին պաշտոնական Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումների հանդեպ միջազգային կառույցների անհամարժեք վերաբերմունքը հանգեցրել է ադրբեջանական կողմի աննախադեպ հարձակողական գործողությունների ծավալմանը, որի ընթացքում կիրառվել են բազմաթիվ արգելված զինատեսակներ, հրետակոծվել ու հրթիռակոծվել են սահմանամերձ մի շարք գյուղեր ու քաղաքներ, գրանցվել վայրագ սպանությունների եւ հակամարդկային բռնարարքների դեպքեր:
Աղասի Ենոքյանն իր խոսքը սկսեց՝ անդրադառնալով տեղեկատվական պատերազմին, որում, նրա որակմամբ, Հայաստանը պարտվում է…
Այսօր Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում վերջին հրաժեշտը տվեցին 4-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Վլադիմիր Նարինյանին։
Շվեյցարիայի գլխավոր դատախազ Օլիվիե Ժորնոն հայտնել է քրեական գործ սկսելու մասին՝ կապված մամուլում հայտնված «Պանամական փաստաթղթերի» (Panama Papers) հետ, որոնք տեղեկություններ են պարունակում խոշոր օֆշորային գործարքների մասին, հայտնում է BBC-ն:
Ադրբեջանից սուտ տեղեկությունների հոսքեր են գալիս մեծ ծավալի։ Մե՛կ ասում են, թե Նախիջևանի ուղղությամբ ենք հարվածել, մե՛կ թե PKK֊ից 400 զինյալ են եկել մեզ օգնելու և այլն, և այլն։
Դիվանագիտության խնդիրն է` ուղղել Ռոբերտ Քոչարյանի սարսափելի, այլ խոսքերով չբնութագրեմ, սխալը…
Այդ ինչո՞ւ եք առանց Հայաստանի ու Ղարաբաղի ուզում լուծել Ղարբաղի հարցը, և ինչո՞ւ այդպես կտրուկ փոխեցիք ձեր օրակարգը
Աշխատանք է կատարվում կազմակերպելու Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի նախարարների առաջին հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ:
Իրանական կողմը նույնպես որոշակի քայլեր է ձեռնարկել կրակի դադարեցման ուղղությամբ: Ինչպես հայտնում է APA-ն, այդ մասին Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Իրանը սպառնալիք չի ներկայացնում այլ երկրների համար: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ ելույթ ունենալով Իսլամական Հանրապետության միջուկային տեխնոլոգիաների օրվան նվիրված ժողովում:
Բանկը նման կերպ փորձում է աջակցել և սատար կանգնել նաև մեր հերոսների ընտանիքներին, ովքեր ազգին պարգևել էին իսկական պաշտպաններ
Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել Կասպից ծովի արևմտյան ափին տրանսպորտային միջանցքի նախագծի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ապրիլի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 10-12-ը, առավելապես օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Երէկ Դամասկոսի արուարձաններէն մէկուն մէջ տիրող սուր բախումներուն հետեւանքով զոհուած է սուրիական բանակի զինծառայող հալէպահայ Ռաֆֆի Գազէզեանը։
Հարկավոր է միջոցներ ձեռնարկել այն բանի համար, որ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի կրկնություն թույլ չտրվի: Այս մասին այսօր Բաքվում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: