Զոհված Արամ Աբրահամյանը 1 տարի 6 ամսից ավելի էր՝ ծառայում էր

Արցախում զոհված զինծառայող, շարքային Արամ Արայիկի Աբրահամյանը ծնվել է 1996թ.: Շարքային զինծառայողն Արմավիրի մարզի Արտիմետ համայքից է:

Համայնքի ղեկավար Զավեն Միրզախյանը 168.am-ի հետ զրույցում Արամի ընտանիքին բնութագրեց որպես շատ համեստ: Արամի ծողները 4 երեխաներ ունեն, ովքեր, ըստ համայնքի ղեկավարի, լավ սովորող երեխաներ են եղել: Հայրը մեկնում էր Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: «Արտակարգ խելոք ընտանիք է, շատ ազնիվ ու լավ ընտանիք են»,- ասաց նա՝ նշելով, որ Արամն արդեն 1 տարի 6 ամսից ավելի էր՝ ինչ ծառայում էր, նա 1 եղբայր և երկու քույր ունի: Համայնքի ղեկավարը զինծառայողին բնութագրեց որպես շատ խելոք տղա:

 

Տեսանյութեր

Լրահոս