Բաժիններ՝

Մոսկվան Անկարային կոչ է անում խաղաղ ճանապարհով լուծել քրդական խնդիրը

Մոսկվան անհանգստացած է Թուրքիայի նահանգների քրդաբնակ բնակավայրերում բռնության բարձր մակարդակից ու կոչ է անում Անկարային հրաժարվել քրդական խնդրի ուժային լուծումից: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Շարունակում է անհանգստություն հարուցել Թուրքիայի հարավարևելյան քրդաբնակ շրջաններում բռնության մակարդակը: Միայն պաշտոնական տվյալների համաձայն՝ 2015 թվականի հուլիսից Թուրքիայի կառավարության վարած, այսպես կոչված, հակաահաբեկչական գործողության շրջանակներում զոհվել է 285 խաղաղ բնակիչ, ու դա միայն պաշտոնական տվյալներ են»,- հայտարարել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:

«Մենք դարձյալ կոչ ենք անում Անկարային հրաժարվել քրդական խնդրի փակուղային ուժային լուծման մեթոդից»,- հավելել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս