Թատերական գործիչ Արթուր Ղուկասյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր պրոդյուսեր:
Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել են հետախուզական ստորաբաժանումների զինծառայողների դաշտային հավաքները, որոնց մասնակցում Է ավելի քան 300 հետախույզ:
ՀՀԿ-ն, որպես քաղաքական համակարգի առանցք, պատրաստ է ընդունել ցանկացած քաղաքական ուժի հետ մրցակցությունը: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն` անդրադառնալով այն հարցին, թե ինչ կփոխվի քաղաքական դաշտում Վիկ տոր Դալլաքյանի և Սեյրան Օհանյանի քաղաքականություն մուտք գործելով:
Նստատեղի նյարդն օրգանիզմում ամենաերկարներից ու կարևորներից մեկն է։ Այն վնասելու դեպքում կարող է ուժեղ ցավ առաջանալ մեջքի կամ ոտքի հատվածում։ Այս խնդիրն առավել հաճախ հանդիպում է 35-50 տարեկան անձանց շրջանում։ Իրավիճակն ավելի է բարդանում, երբ մեջքի ներքևի հատվածի ցավն ուղեկցվում է քրոնիկական հոգնածությամբ և ոտքերի հատվածում ցավով։
«Հալեպի ռազմական զարգացումներն արդյունք են ռուս-թուրքական համաձայնության, չեմ կարծում, որ ռուս դեսպանի սպանությունը Թուրքիայում որևէ կերպ այս համաձայնությանը խոչընդոտի, ավելին, սպանությունը պարզապես ահաբեկչական գործողություն էր, որը լուրջ քաղաքական կոնտեքստից դուրս է»։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ավարտվել է Գեղամասար գյուղի բնակչուհի Շ.Գյուլումյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Որոշ խնդիրներ կան ներմուծման հետ կապված: Մասնավորապես, այստեղ արտադրության համար անհրաժեշտ են հում նյութեր, իսկ ներմուծման դեպքում այդ հում նյութերի համար գրեթե նույն մաքսային վճարն է, ինչը գործում է ներմուծվող պատրաստի ապրանքի համար: Այդ դեպքում, հասկանալի է, որ այստեղ արտադրված ապրանքը մրցունակ չի դառնա»,- ասել է նա:
«Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը ռուս-թուրքական հարաբերությունների վրա բացասական ազդեցություն չի ունենա, դա չի հանգեցնի ռուս-թուրքական նոր ճգնաժամի, ինչպես, օրինակ՝ ռուսական ինքնաթիռի խոցման պարագայում եղավ»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
«Ես քիչ եմ պարտվել, բայց պարտություններն ինձ ավելի շատ բան են սովորեցրել, քան հաղթանակները: Երբ բաց եմ թողնում, ապա կենտրոնանում եմ հակառակորդների վարպետության և սեփական սխալների վրա: Ճիշտ մեթոդն արդարացումներ չփնտրելն է: Ես չեմ ամաչում նշել յուրաքանչյուր սխալիս պատճառը»:
ՀՀ կառավարությունը վաղն արտահերթ նիստ է անելու՝ դեկտեմբերի 22-ին ժամը 12։00-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հրավիրելու համար։ ԱԺ օրակարգում հիմնական հարցը լինելու է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում), նաև Զարգացման ֆրանսիական գործակալության, Ասիական զարգացման բանկի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ կնքված 3 միջազգային պայմանագրերի վավերացումը։
«Այդուհանդերձ, կարծում եմ, որ Ադրբեջանը չպետք է ընդուներ այդ այցը։ Մենք հետևում ենք Իսրայելի ապակառուցողական գործողություններին և սադրիչ վարքագծին։ Նրանք մտադիր են խնդիրներ ստեղծել իսլամական երկրների միջև»,- հայտարարել էր Քասեմին։ Էլման Նասիրովի խոսքով՝ «ադրբեջանա-իսրայելական կապերը կրում են երկկողմ բնույթ և չեն վնասում այլ երկրների հետ հարաբերություններին»։
Երկուշաբթի «Յուվենթուսը» հայտարարել է պաշտպան Լեոնարդո Բոնուչիի հետ մեկ մրցաշրջանով պայմանագրի երկարաձգման մասին: Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021թ.:
«Ժամանակին ես ունեի իմ նվագախումբը, որի դիրիժորն էր հանճարեղ Օհան Դուրյանը: Այդ ժամանակ ես դեռ չէի համարձակվում գրել սիմֆոնիա: Երանելի կլիներ, եթե մաեստրոն ողջ լիներ և լիներ իմ գրած սիմֆոնիայի դիրիժորը: Ես համարձակություն ունեցա գրելու մեծ ֆորմա աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգի հետ հանդիպումից հետո: Եվ այդ հանդիպման ընթացքում տեղի ունեցած մեր զրույցներն ու քննարկումները բացահայտեցին ինձ համար, թե ինչի մասին պետք է լինի սիմֆոնիան: Այնուամենայնիվ, ես չեմ կարող ասել, թե ինչի՞ մասին է սիմֆոնիան, քանի որ ես էլ մինչև վերջ չգիտեմ…»:
«Անցնող 2016 թվականն առանձնահատուկ էր մեր նորագույն պատմության մեջ: Մենք ստիպված եղանք դիմակայել մեզ անակնկալի բերելու անհաջող փորձ կատարած ոսոխին, իսկ դրանից ընդամենը ամիսներ անց հանգուցալուծել երկրի մայրաքաղաքի կենտրոնում զինված հարձակում իրականացրած և պատանդներ վերցրած հանցախմբի ստեղծած իրավիճակը»:
«2016 թվականի դեկտեմբերի 20-ին ԵՄ-ի երկրների մշտական ներկայացուցիչները Խորհրդի անունից հաստատեցին Վրաստանի համար այցագրային ազատականացման վերաբերյալ Եվրախորհրդարանի հետ համաձայնագիրը»,- նշվում է փաստաթղթում:
Մոսկվան կարծում է, որ Ռուսաստան-Իրան-Թուրքիա ձևաչափն ամենաարդյունավետն է Սիրիայի հակամարտության կարգավորման համար, սակայն, միաժամանակ նշում է, որ իր աշխատանքը նպատակ չունի ստվերել մյուս ձևաչափերը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Որքա՞ն ժամանակ կպահանջվի ձեզնից այս առաջադրանքն ամբողջությամբ ու ճշգրիտ լուծելու համար։ Երկո՞ւ րոպե, երե՞ք, հի՞նգ… թե՞ ավելի։ Իսկ ինչպե՞ս կարձագանքեք, եթե տեղեկացնենք, որ «Աբակ» մենթալ թվաբանության կենտրոնի սաները ներկայացված առաջադրանքն ամբողջությամբ ու առանց որևէ վրիպակի կարողանում են լուծել մեկ րոպեից էլ քիչ ժամանակում։
Նախագահի մեկ այլ կարգադրությամբ ստեղծվել է հանրային ծառայության համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ:
«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային ճանապարհը շահագործման կհանձնվի 2017թ. սկզբին։ Ինչպես հայտնում է TRT Haber-ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը իր վրացի գործընկերոջ՝ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպման ընթացքում։
Ֆրանսիայի արևմուտքում մեծամասշտաբ վթարի հետևանքով զոհվել է 5 մարդ։ Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ 30-50 ավտոմեքենա է բախվել Վանդեյա դեպարտամենտում։
«Ցավով պետք է նշեմ, որ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի խոսքում այս անգամ էլ ոչինչ նորություն չկար այն բոլոր ելույթներից, որ նա ունեցել է սկսած 1990թ.-ից, հատկապես այն հարցերում, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ու դրա լուծմանը»:
Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում է ակտիվ միջոցառումների իրականացումը՝ 71-ամյա Ալֆրեդ Հովհաննիսյանին հայտնաբերելու ուղղությամբ:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Facebook-ի իր էջը արգելափակվել է սոցցանցի ադմինիստրացիայի կողմից անհայտ պատճառներով, հայտնում է RT-ն։
Մոսկվայում իրավապահները ձերբակալել են Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) մտերիմներից «Ռիժի Հակոբին» (Հակոբ Մելիքսեթյան), որը քրեական հեղինակություն է համարվում։ Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով ուժային կառույցներում իր աղբյուրին։
«Ի դեպ, մի տեսակ չի մնալու: Ակնհայտ է, որ էվոլյուցիան պահանջում է մի քանի տեսակների գոյություն, հետևաբար՝ չի կարելի ասել, որ մեկը պետք է ոչնչացնի մնացածներին: Սա արդեն վաղուց հնացած գաղափար է քաղաքական մշակույթում՝ հատկապես խորհրդարանական կառավարման պարագայում: Այստեղ ամենակարևորն այն է, որ ֆորս-մաժորներ չլինեն, հրաբուխներ չլինեն, երկնաքարեր չընկնեն, մայրցամաքներ չանցնեն օվկիանոսի տակ: Այսինքն, քաղաքական էվոլյուցիայի վրա չազդեն «բնակլիմայական» պայմանները»,- նշեց Աշոտյանը:
Օրակարգի շրջանակներում ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը զեկուցել է «Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման հայեցակարգի» նախագիծը:
ՌԴ ԱԳՆ աշխատակիցը Մոսկվայում մահացել է, ենթադրաբար, դժբախտ դեպքի հետևանքով, որը կապված չէ նրա գործունեության հետ, RIA Novosti-ին հայտնել են ՌԴ արտգործնախարարությունից։
Ռուսաստանցիները, որոնք պատրաստվում են հանգիստն անցկացնել Թուրքիայում, պետք է լրջորեն խորհրդածեն իրենց պլանների շուրջ՝ հաշվի առնելով այդ երկրում տիրող իրադրությունը: Այս մասին դեկտեմբերի 20-ին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Օլեգ Սիռոմոլոտովը՝ մեկնաբանելով ռուսաստանցիների համար հնարավոր սպառնալիքները Անկարայում դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Էֆ Էլ Սմիթ» ընկերության գործադիր տնօրեն Թոմաս Շուլցին: Հանդիպմանը մասնակցել են նաև «Էֆ Էլ Սմիթ Ռուսաստան» ընկերության շուկայի զարգացման գծով մենեջեր Պիտեր Դեյվիսը և «Վալլեքս գրուպ» ՓԲԸ-ի նախագահ Վալերի Մեջլումյանը:
Համաշխարհային տնտեսական ֆորումը (World Economic Forum – WEF) իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ արտագաղթի մասին