2016 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 312.4 մլն ԱՄՆ դոլար: ԵԱՏՄ երկրների վիճակագրական տվյալների բազայի տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այս ցուցանիշն ավելացել է 54.7 տոկոսով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ի ժամը 19:30-ի դրությամբ, Ապարանի, Արթիկի, Աբովյանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Վարդենիսի, Վայքի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ տեղ մերկասառույց է:
Երևանում այսօր բացվեց շարժապատկերային արվեստների, կրթական և արտադրական ՍԻՆԵՄԱ կենտրոնը, որի գործընկեր աջակիցներից է ՀՀ մշակույթի նախարարությունը։ Փոխնախարար Արթուր Պողոսյանն արարողության ներկաներին ասաց, որ չնայած նախարարությունը չի հավակնում կրթական գործառույթներ ստանձնել, բայց մեծ ուշադրություն է դարձնում պրոֆեսիոնալ կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը:
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տարբեր չվերթեր միշտ էլ չեղարկվել են։
Այդ դեպքում «Արսենալը» Ռոյսին գնելու վերաբերյալ առաջարկություն կանի Դորտմունդի «Բորուսիային»: Սանչեսի և Օզիլի պայմանագրերը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված են մինչև 2018թ.: Transfermarkt.de-ը Ռոյսին գնահատում է 40 մլն եվրո:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային:
Նախագահ Սերժ Սարգսյանը և Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին այսօր Երևանի «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցային համալիրում ներկա են գտնվել Հայաստան-Իրան գործարար համաժողովի փակման արարողությանը:
Վիտամիններն առողջության աղբյուր են։ Նրանցից յուրաքանչյուրը պատասխանատու է օրգանիզմի որոշակի գործառույթների համար։ 25 տարեկանից հետո կնոջ օրգանիզմին չեն բավականացնում որոշակի վիտամիններ։
Մրցութային հանձնաժողովի անդամ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրավաբանական վարչության օրենսդրության կատարելագործման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Ազատյանը ողջունում է այն փաստը, որ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհային մրցույթում ներգրավվել է նաև սննդի անվտանգության ոլորտին առնչվող անվանակարգ։
Կասեցված ժամանակահատվածում գրավատանը թույլատրվել է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են գրավատան՝ մինչև կասեցումը ծագած պարտավորությունների հետ:
Սեփականության դեմ ուղղված հանցագործություն՝ շորթում. դարանակալումներ և ձերբակալություններ:
Դեկտեմբերի 21-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հերթական աշխատանքային այցով ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում էր:
«Եղեգնաձոր ԲԿ»-ից ահազանգ է ստացվել, որ բժշկական օգնության են տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ Ս.Հարությունյանը` «որովայնի թափանցող վերք, ստամոքսի վնասվածք» ախտորոշմամբ, Լ.Գրիգորյանը՝ «կրծքավանդակի աջ կեսի չթափանցող կույր վերք» ախտորոշմամբ, և 24-ամյա Ս.Հովակիմյանը՝ «կրծքավանդակի ձախ հատվածի թափանցող վերք» ախտորոշմամբ։ Վերջինս, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է։
Վճարովի գիտական հոդվածների Sci-Hub որոնողական կայքի հիմնադիր Ալեքսանդրա Էլբակյանը ներառվել է ամենահեղինակավոր գիտական ամսագրերից մեկի՝ Nature-ի վարկանշային աղյուսակում, որում ընդգրկվել են 2016 թվականին գիտության ու գիտական քաղաքականության մեջ առավել մեծ ավանդ ունեցած մարդիկ։
«Ես սիրում եմ այս ակումբը: Պայմանագրի ընդլայնումը միանգամայն տրամաբանական լուծում էր: Ես երկար չեմ մտածել»,- ասել է Վայգլը: Բունդեսլիգայի 2016-17թթ. մրցաշրջանում Վայգլն անցկացրել է 14 հանդիպում և ստացել է 1 դեղին քարտ: Transfermarkt-ը 21-ամյա կիսապաշտպանին գնահատում է 18 մլն եվրո:
Նախագահ Հասան Ռոհանին դրական է գնահատել հայ-իրանական փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերը և նշել, որ իրանական կողմը խրախուսում է երկկողմ հարաբերություններիր զարգացմանն ուղղված ցանկացած կառուցողական առաջարկություն:
ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանի հրամանով դեկտեմբերի 21-ին նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ:
Այսօր ես Իրանի նախագահին խնդրեցի խրախուսել տարբեր ոլորտների խոշոր գործարարներին գալու Հայաստան եւ այստեղ գործ դնելու` ինքս էլ խոստանալով, որ կխրախուսեմ հայ գործարարներին նույնը անել նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունում»,- ասաց Ս. Սարգսյանը:
«Մինչև ապրիլ թե՛ մենք, թե՛ համանախագահները հույս էինք փայփայում, որ հնարավոր է հասնել կոնֆլիկտի լուծմանը՝ առաջ քաշված խաղաղ սկզբունքներով: Ադրբեջանը կարծես թե կարողանում էր իմիտացիա անել, որ ինքը ևս դեմ չէ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Սակայն, ապրիլը գլխիվայր շուռ տվեց բոլորիս պատկերացումները: Պարզվեց, որ Ադրբեջանը մերժելով միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքները, ինչպիսիք են ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը, ազգերի ինքնորոշման սկզբունքը, կոպտորեն մերժելով այս հանրահռչակ նորմերը, որոշեց խնդրին լուծում տալ ռազմական ճանապարհով: Բնականաբար, Ադրբեջանը ձախողվեց, երկրորդ կարծիք չկա»:
Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը կարծում է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստան կարևոր քայլ է Իրան-Հայաստան փոխհարաբերությունների զարգացման համար: Նրա կանխատեսմամբ՝ այցի արդյունքում կլինեն լուրջ ձեռքբերումներ:
Ռուսաստանում՝ Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանում, գրանցվել է 62 աստիճան ցուրտ։ Այս մասին, ինչպես հայտնում է rg.ru-ն, հայտնել է շրջանի հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ելենա Շումակովան։
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Analitik.am» կայքի տնօրենը պարբերաբար հրապարակել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին և նրա մերձավորներին արատավորող, նրանց օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ:
Առանց բանկային հարաբերությունների զարգացման՝ երկու երկրների տնտեսական և առևտրային հարաբերությունները չեն կարող զարգանալ, անհրաժեշտ է, որպեսզի երկու երկրների գործարարները վստահ լինեն, որ հեշտությամբ կարող են ֆինանսական փոխանցումներ իրականացնել:
Պեկինում միկրոավտոբուսը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ, հայտնում է քաղաքի հասարակական անվտանգության վարչությունը Weibo սոցցանցի իր միկրոբլոգում։
«Չափազանց ուրախ եմ, որ ինձ ասացին, որ այսօրվանից Մեղրիի և Ագարակի բնակիչները կարող են իրանական գազ օգտագործել, և այսօրվանից գազն արդեն բոցավառվեց այդ երկու քաղաքներում: Սա նշանակում է, որ ականատեսն ենք ներդրված ջանքերի արդյունքին, գազը կարող է նպաստել ՀՀ-ի զարգացմանը, և, ինչպես ժողովրդի սրտերն են ջերմ, մարդկանց տներն էլ կջերմանան»,- ասաց Ռոուհանին:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են հաշմանդամության կարգ տրամադրելու պատրվակով Արագածի տարածաշրջանի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախկին բուժվիճակագրի կողմից տարբեր անձանցից խարդախությամբ գումար հափշտակելու մի շարք դեպքեր։
«Կարծում եմ, որ պետք է առանձնացնել ղարաբաղյան գործընթացը բանակցային գործընթացից: Դրանք տարբեր բաներ են, թեկուզև կապված են իրար հետ: Վերջին մի քանի տարում բանակցային գործընթացում փորձում են ոչ թե լուծել խնդիրը, այլ պահպանել ստատուս-քվոն: Ուրիշ այլ բան չի ստացվում, և դա հասկանում են երեք համանախագահները: Վերջին տարիների ընթացքում ստատուս-քվոն խախտվել է մի քանի անգամ, բայց ապրիլին այդ խախտումն ավելի մեծ էր, քան նախկինում: Դրանից հետո իրավիճակն ավելի բարդացավ»:
ՀՀ պաշպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:
Գերմանական Bild պարբերականը հրապարակել է կասկածյալ ահաբեկչի լուսանկարը, որը բեռնատարով մխրճվել էր Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառի ամբոխի մեջ։
Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 20-ին հանդիպել է Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններում սովորող հայ կուրսանտներին և ունկնդիրներին: