Իրանը մերժել է Ադրբեջանին վաճառել մեծ հեռահարության հրթիռներ
Իրանը մերժել է Ադրբեջանին վաճառել մեծ հեռահարության հրթիռներ, թեև պաշտոնական Բաքուն բազմիցս դիմել է Իրանին այդ հարցով։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը, այդ մասին գործակալության հետ զրույցում հայտարարել է ադրբեջանցի պատգամավոր Էլման Նասիրովը՝ մեկնաբանելով Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քասեմիի քննադատությունը՝ կապված Իրանի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցի հետ։
Քասեմին հայտարարել էր, թե Ադրբեջանն անկախ երկիր է և դա Ադրբեջանի ներքին գործն է։
«Այդուհանդերձ, կարծում եմ, որ Ադրբեջանը չպետք է ընդուներ այդ այցը։ Մենք հետևում ենք Իսրայելի ապակառուցողական գործողություններին և սադրիչ վարքագծին։ Նրանք մտադիր են խնդիրներ ստեղծել իսլամական երկրների միջև»,- հայտարարել էր Քասեմին։
Էլման Նասիրովի խոսքով՝ «ադրբեջանա-իսրայելական կապերը կրում են երկկողմ բնույթ և չեն վնասում այլ երկրների հետ հարաբերություններին»։
Նասիրովը բարձր է գնահատել Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմական գործընկերային համագործակցությունը։
«Իսրայելի կարևոր դեր է կատարում Ադրբեջանում ռազմական ինդուստրիայի ստեղծման և նրան ժամանակակից սպառազինություններով մատակարարելու հարցում։
«Երկու երկրների միջև փոխշահավետ հարաբերությունները միևնույն ժամանակ ծառայում են տարածաշրջանում խաղաղության և հանգստության սահմանմանը։ Մեծ հեռահարության հրթիռների վաճառքի մասին Ադրբեջանի բազում դիմումներին Իրանը բացասաբար է պատասխանել»,- հայտարարել է Նասիրովը։