Բաժիններ՝

Մոսկվայում ՌԴ ԱԳՆ աշխատակից է սպանված հայտնաբերվել

ՌԴ ԱԳՆ աշխատակիցը Մոսկվայում մահացել է, ենթադրաբար, դժբախտ դեպքի հետևանքով, որը կապված չէ նրա գործունեության հետ, RIA Novosti-ին հայտնել են ՌԴ արտգործնախարարությունից։

«Դեկտեմբերի 20-ին Մոսկվայում մահացել է նախարարության Լատինական Ամերիկայի վարչության գլխավոր խորհրդական Պյոտոր Պոլշիկովը։

Ողբերգության հանգամանքների ուսումնասիրությամբ ներկայումս զբաղվում են իրավապահ մարմինները։ Նախնական տվյալներով՝ խոսքը դժբախտ դեպքի մասին է, որը կապված չէ նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Այսօր տեղեկություն էր տարածվել այն մասին, որ նախարարության նախկին աշխատակցի մարմինը հայտնաբերվել է Մոսկվայի հարավում գտնվող բնակարաններից մեկում։ Նրա մարմնի հարևանությամբ իրավապահները հայտնաբերել էին տրավմատիկ ատրճանակ և փամփուշտներ, տեղեկացրել էր իրավապահ մարմիններում աղբյուրը։
Այլ մանրամասներ չէին հաղորդվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031