Բաժիններ՝

Հայաստանի ռուսական ռազմակայանում հետախույզների դաշտային հավաքներ են սկսվել

Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել են հետախուզական ստորաբաժանումների զինծառայողների դաշտային հավաքները, որոնց մասնակցում Է ավելի քան 300 հետախույզ:

Ինչպես տեղեկացնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգում, «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա մեկ ամսվա ընթացքում հետախույզները ձեռք կբերեն կրակային, մարտավարական, հատուկ, ինժեներական, ֆիզիկական եւ բժշկական պատրաստության հմտություններ:

Հատուկ ուշադրություն Է նվիրվում լրիվ հանդերձանքով՝ ցուցակային զենքով դահուկաքայլքի հիմունքներին զինծառայողների ուսուցմանը:

Ռուսական ռազմակայանի հետախույզների դաշտային պատրաստության դասընթացը կավարտվի ուսուցման հիմնական առարկաների գծով նորմատիվների հանձնմամբ եւ հետախույզի ձմեռային արահետի հաղթահարմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս