
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կհրավիրվի

ՀՀ կառավարությունը վաղն արտահերթ նիստ է անելու՝ դեկտեմբերի 22-ին ժամը 12։00-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հրավիրելու համար։ ԱԺ օրակարգում հիմնական հարցը լինելու է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում), նաև Զարգացման ֆրանսիական գործակալության, Ասիական զարգացման բանկի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ կնքված 3 միջազգային պայմանագրերի վավերացումը։
«Պետական տուրքի մասին» օրինագծում փոփոխությունը պայմանավորված է նոր Հարկային օրենսգրքով։ Նախատեսվում է շահումով խաղերի կազմակերպման համար բազային տուրքի 100000-ապատիկի փոխարեն՝ սահմանել 500000-ապատիկ չափ: Ակնկալվում է, որ արդյունքում կավելանան նաև պետական բյուջեի եկամուտները։ Փոփոխությունն ուժի մեջ է մտնելու 2017 թ. հունվարի 1-ից։