Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ աշխատանքային խմբեր են ստեղծվել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 20-ի կարգադրությամբ ստեղծվել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Նախագահի մեկ այլ կարգադրությամբ ստեղծվել է հանրային ծառայության համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ:

Վերոնշյալ աշխատանքային խմբերին հանձնարարվել է նախապատրաստել Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների փոփոխությունների նախագծերը, որոնք Հանրապետության Նախագահի հետ համաձայնեցնելուց հետո, սահմանված կարգով կներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031