Բաժիններ՝

Մոսկվայում ձերբակալվել է Դեդ Հասանի մտերիմներից «Ռիժի Հակոբը»

Մոսկվայում իրավապահները ձերբակալել են Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) մտերիմներից «Ռիժի Հակոբին» (Հակոբ Մելիքսեթյան), որը քրեական հեղինակություն է համարվում։ Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով ուժային կառույցներում իր աղբյուրին։

«Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են Հակոբ Մելիքսեթյանին, որը կրիմինալ շրջանակներում հայտնի է որպես Ռիժի Հակոբ»,- ասել են գերատեսչությունից։
Իրավապահների տեղեկություններով՝ Մելիքսեթյանը Ասլան Ուսոյանի մտերիմներից էր և ենթադրաբար, առնչություն ունի մի շարք աղմկահարույց հանցագործությունների, այդ թվում՝ մարդկանց առևանգումների։

8d88679606bc373c5d56109d0fef08d1377da5107e3b62370btfile_urlpv

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի ՆԳՆ-ն արգելել է երկիր մուտք գործել Իտալիայում տնային կալանքի տակ գտնվող Մերաբ Ջանգվելաձեին (Մերաբ Սուխումսկի), որը Դեդ Հասանի մտերիմներից է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031