Իրկուտսկի մարզի նահանգապետ Սերգեյ Լևչենկոն հրաման է ստորագրել դեկտեմբերի 20-ը սգո օր հայտարարել լոգանքի համար նախատեսված և ալկոհոլ պարունակող Боярышник կոչվող խտանյութը խմելու հետևանքով մահացածների հիշատակը հարգելու համար, ասվում է շրջանային կառավարության հաղորդագրության մեջ։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ:
ՀՀ պաշտպանության նախկի նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ առողջապահության նախարարի նախկին խորհրդական Ռուզաննա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ամուսնու ֆեյսբուքյան էջին:
Անծանոթ աղջկա հետ հյուրանոցում գիշերելն ավարտվեց դանակահարությամբ:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության նպատակը եղել է Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների կարգավորմանը վնասելը, հայտնում է RIA Novosti-ն։
Դեկտեմբերի 20-ին, ժամը 08.37-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի փրկարարական վարչության ՀՓՋ-ի մոտակայքում (Շարուրի փողոցի թիվ 22 շենք) տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Opel Vectra» մակնիշի 34 NZ 757 (վարորդ՝ Գ. Մ.), «ՎԱԶ 2121» մակնիշի 06 UT 308 և «Volkswagen Passat» մակնիշի 71 PX 700 պետհամարանիշներով (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները:
Հետաքննությունը ենթադրում է, որ Բեռլինի ողբերգությունը, երբ երկուշաբթի երեկոյան բեռնատարը մխրճվել էր սուրբծննդյան տոնավաճառում զբոսնող մարդկանց ամբոխի մեջ, եղել է կանխամտածված հարձակում, հայտնում է քաղաքի ոստիկանությունը։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Գևորգ Ղազարյանը մասնակցել է «Մարիտիմու»-ի հերթական հաղթական խաղին: Պորտուգալիայի առաջնության 14-րդ տուրում «Մարիտիմու»-ն 2:0 հաշվով գերազազանցել է «Ֆեյրենշե»-ին:
Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատակիցների շնորհվել է գնդապետի զինվորական կոչում:
Էկվադորի ափերի մոտ 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով 3 մարդ է մահացել, ևս 47-ը վիրավորվել է, հայտնում են տեղի ԶԼՄ-ները։
«Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ն և «Արարատբանկ» ԲԲԸ-ն որոշում են կայացրել միանալու վերաբերյալ և կնքել են միացման պայմանագիր:
Ես որոշում եմ կայացրել՝ ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական և մասնավորապես ընտրական գործընթացներին՝ առաջնորդվելով «հանուն»-ի գաղափարով՝ հանուն պետության անվտանգության, ազգային գաղափարների իրականացման:
Եղանակը ռեկորդ է սահմանում: Առաջիկա գիշերը Պաղակն-Աշոցք հատվածում ջերմաստիճանը կնվազի մինչեւ 35 աստիճան: Հարկավոր է տաք հագնվել՝ հորդորում են մասնագետները: Սառնամանիքը մի քանի օր չի նահանջելու:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո դեկտեմբերի 20-ին 04:00-ին կրակոցներ են հնչել Միացյալ Նահանգների դեսպանության դիմաց: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում, հայտնաբերված անհամապատասխանությունների հիման վրա, վերջին օրերին կանխվել է 68 հազար 400 հատ ձվի, 1000կգ կարագի և 22000կգ աղի, 4256կգ բուսասերուցքային մածուկի, 1740կգ հավի սառեցված աղացած մսի, 500կգ կաթ պարունակող պանրային արտադրանքի խմբաքանակների ներմուծումը հանրապետության տարածք: Նշված բոլոր խմբաքանակները ենթակա են ոչնչացման, օգտահանման կամ հետ վերադարձման:
Պեկինի միջազգային օդանավակայանում թանձր մառախուղի՝ սմոգի հետևանքով ավելի քան 180 չվերթ է չեղյալ հայտարարվել, հայտնում է CCTV հեռուստաալիքը։
Այս պահի դրությամբ Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում լոգանքի համար նախատեսված և ալկոհոլ պարունակող Боярышник կոչվող խտանյութը խմելու հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 53-ի։
Դեկտեմբերի 19-ի երեկոյան Ցյուրիխի իսլամական կենտրոնում հրաձգությունից հետո ոստիկանները հանցագործության վայրից ոչ հեռու՝ գետում, հայտնաբերել են անհայտ տղամարդու մարմին։
Դեկտեմբերի 20-ին, ժամը 07.39-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի 19-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոբուս:
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո դեկտեմբերի20-ին փակ են լինելու Իրանի և Միացյալ Նահագների որոշ դիվանագիտական ներկայացուցչություններ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Անդրադառնալով Դալլաքյանի ասուլիսից «սարսափելուն» և Արմեն Գևորգյանի զանգերին` Վ.Հակոբյանը նշեց. «Նախ` եթե պարոն Դալլաքյանը չի պատասխանել զանգերին, ապա ինչպե՞ս է ենթադրում այդ զանգերի բովանդակության մասին, թե ի՞նչ նպատակով են եղել պարոն Գևորգյանի զանգերը»։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ընտրիչների քվեարկության արդյունքներն անվանել է ԱՄՆ-ում «ժողովրդավարության հաղթանակ», հայտնում է NBC News-ը։
Պաշտոնական Անկարան դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը համարում է թուրք-ռուսական հարաբերությունները վատացնելուն միտված սադրանք: Կատարվածի առնչությամբ հայտարարություններով են հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վարչապետ Բինալի Յըլդըրըմը, արտաքին գործերի նախարարությունը:
Փրկարարներն ավարտել են Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառում հատուկ գործողությունը, որտեղ բեռնատարը մխրճվել էր մարդկանց ամբոխի մեջ, ինչի հետևանքով մահացել էր 9 մարդ, հայտնում է Բեռլինի ոստիկանությունն իր Тwitter-ում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սադրանք է որակել Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը եւ հավաստիացրել է, որ ահաբեկիչներն կզգան իրենց դեմ պայքարի ուժեղացումը: Պետության ղեկավարը նաեւ հանձնարարել է ուժեղացնել ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունների հսկողությունն արտասահմանում:
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Աշոցքի, Թումանյանի, Դիլիջանի, Գավառի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 40 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման մասին որոշում կկայացնի, ըստ որի՝ 2017 թվականի փետրվարի 1-ից բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 1 դրամ 22 լումայով։
Կառավարությունն օրեր առաջ 550 հատ շնորհավորական բացիկներ է պատվիրել «Հայրապետ հրատարակչություն» ընկերությունից: Բացիկներից յուրաքանչյուրի արժեքը 1800 դրամ է, իսկ կառավարությունը վճարելու է ընդհանուր 990 հազար դրամ:
Մամուլում արդեն հրապարակումներ են եղել` հայկական բանակում նորագույն տեխնոլոգիաների ներմուծման և սահմանագոտում զինվորների համար առավել անվտանգ ծառայություն ապահովելուն ուղղված ջանքերի վերաբերյալ։ Խոսքը վերաբերվում է սահմանային գոտում գիշերային համապատասխան սարքավորումների տեղադրմանը, որոնց բացակայության պատճառով մեր զինվորները գիշերային ժամերին թշնամու քայլերը չեն կարողանում տեսնել։