«ՀՀԿ-ն պատրաստ է ընդունել ցանկացած քաղաքական ուժի հետ մրցակցությունը»

ՀՀԿ-ն, որպես քաղաքական համակարգի առանցք, պատրաստ է ընդունել ցանկացած քաղաքական ուժի հետ մրցակցությունը: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն` անդրադառնալով այն հարցին, թե ինչ կփոխվի քաղաքական դաշտում Վիկ տոր Դալլաքյանի և Սեյրան Օհանյանի քաղաքականություն մուտք գործելով:

«Չեմ կարծում, որ ընդդիմադիր դաշտում մեծ փոփոխություններ են տեղի ունենալու: Ամեն դեպքում Հանրապետական կուսակցությունը պատրաստ է ընդունել մրցակցությունը,  ինչպես նաև ցանկացած քաղաքական ուժի հետ համագործակցությունը, եթե դա ծառայեցվելու է ի շահ մեր պետության և ի շահ հասարակության»,- ասաց Արտակ Զաքարյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031