Բաժիններ՝

1 վարժություն՝ մեջքի ցավից ազատվելու համար

Նստատեղի նյարդն օրգանիզմում ամենաերկարներից ու կարևորներից մեկն է։ Fithacker.ru կայքը գրում է, որ այն վնասելու դեպքում կարող է ուժեղ ցավ առաջանալ մեջքի կամ ոտքի հատվածում։ Այս խնդիրն առավել հաճախ հանդիպում է 35-50 տարեկան անձանց շրջանում։ Իրավիճակն ավելի է բարդանում, երբ մեջքի ներքևի հատվածի ցավն ուղեկցվում է քրոնիկական հոգնածությամբ և ոտքերի հատվածում ցավով։ Եթե չզբաղվեք առաջացած խնդրով, ցավը շուտով կարող է անտանելի դառնալ։ Իհարկե, կարևոր է ժամանակին բժշկի օգնությանը դիմելը՝ բարդությունները կանխարգելելու համար։

razblokirovat-nerv-1

Վարժություն «թիթեռնիկ»

1. Նստեք հատակին։ Ոտնաթաթերը միացրեք իրար։
2. Ոտքերը մարմնին մոտեցրեք այնքան, որքան հնարավոր է։
3. Իջեցրեք ծնկները, մոտեցրեք հատակին։
4. Վարժությունը կատարեք 30-60 վայրկյան։ Կարևոր է հանգիստ և խորը շնչել։

1-21-1200x600

Աստիճանաբար երկարացրեք ժամանակը։ Ամեն օր վարժությունը կրկնելու դեպքում կզգաք արդյունքը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս