Բաժիններ՝

Հայաստանը՝ արտագաղթի պատճառով 20%-ից ավել բնակչություն կորցրած երկրների ցանկում

Համաշխարհային տնտեսական ֆորումը (World Economic Forum – WEF) իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացվում են բոլոր այն երկրները, որոնք արտագաղթի պատճառով կորցրել են իրենց բնակչության 20%-ից ավելին։

Այդ երկրների ցանկում նշվում է նաև Հայաստանը, և ըստ տեսանյութի՝ արտագաղթի պատճառով Հայաստանը կորցրել է իր բնակչության 25%-ը։ Դա ավելի բարձր է քան Սիրիայի ցուցանիշը, որն ըստ տեսանյութի 22% է։ Ամենաբարձր արտագաղթի մակարդակը ունի Բոսնիա և Հերցեգովինան՝ 30%։

Տեսանյութում չի նշվում, թե այս թվերը որ ժամանակահատվածին են վերաբերում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031