
««Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին շահագործման կհանձնվի 2017թ. սկզբին». Բինալի Յըլդըրըմ

«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային ճանապարհը շահագործման կհանձնվի 2017թ. սկզբին։ Ինչպես հայտնում է TRT Haber-ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը իր վրացի գործընկերոջ՝ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպման ընթացքում։
Յըլդըրըմի խոսքով՝ «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու նախագիծն ավարտական փուլում է գտնվում։
Իր հերթին, Վրաստանի վարչապետը հայտնել է, որ Թբիլիսին անում է հնարավորը՝ շինարարությունն արագ ավարտելու համար։
Կվիրիկաշվիլիի խոսքով՝ «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին կարևոր տեղ ունի Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի համագործակցության հարցում։