Բաժիններ՝

«ՌԴ-Իրան-Թուրքիա ձևաչափն ամենաարդյունավետն է Սիրիայի հակամարտության կարգավորման համար». Լավրով

Մոսկվան կարծում է, որ Ռուսաստան-Իրան-Թուրքիա ձևաչափն ամենաարդյունավետն է Սիրիայի հակամարտության կարգավորման համար, սակայն, միաժամանակ նշում է, որ իր աշխատանքը նպատակ չունի ստվերել մյուս ձևաչափերը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Առավել արդյունավետ եմ համարում այն ձևաչափը, որին դուք այսօր հետևում եք։ Դա մեր մյուս գործընկերների ջանքերի վրա ստվեր նետելը չէ՝ հասնելու սիրիական ճգնաժամի կարգավորմանը և առաջընթացին, դա պարզապես փաստի արձանագրում է»,- ասել է Լավրովը Մոսկվայում Իրանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպումից հետո։
«Այսօրվա դրությամբ ՌԴ-Իրան-Թուրքիա «եռյակի» ձևաչափը գործնական քայլերով ապացուցում է իր պահանջվածությունը»,- հավելել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031