«Սա կարելի է իր մասշտաբներով համեմատել միայն ԽՍՀՄ-ի կողմից միջուկային զենքի գողության ձեռքբերման հետ»

«Թրամփը ոչ միայն ցանկանում է հարթել ԱՄՆ-ի հարաբերությունները Ռուսաստանի հետ, այլև իրականացնել պարոն Պուտինի բոլոր ցանկությունները, ենթարկվել պարոն Պուտինին՝ տապալել ՆԱՏՕ-ն, հրաժարվել Բալթյան երկրների պաշտպանությունից, որպես ՆԱՏՕ անդամ երկիր, ճանաչել Ղրիմի բռնակցումը։ Սա է պարոն Թրամփի պլատֆորմը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել ռուս հրապարակախոս-ընդդիմադիր գործիչ, «Էխո Մոսկվի» կայքէջի սյունակագիր Անդրեյ Պիոնտկովսկին՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո ռուս-ամերիկյան հարաբերություններին։

Ըստ Պիոնտկովսկու՝ պատահական չէր Կրեմլում բարձրացած ցնծությունը։ «Կրեմլին թվում է, որ Սպիտակ տանն իր գործակալին է նստեցրել։ Սա, իհարկե, Կրեմլի համար այնպիսի ձեռքբերում է, որը  չի եղել երբևէ  նույնիսկ ԽՍՀՄ տարիներին։ Սա կարելի է իր մասշտաբներով համեմատել միայն ԽՍՀՄ-ի կողմից միջուկային զենքի գողության՝ ձեռքբերման հետ։ Եթե Թրամփին հաջողվի իրագործել իր քաղաքականությունը, եթե Մոսկվային հաջողվի նաև մանիպուլյացիայի ենթարկել Թրամփին, ապա նա փորձելու է բավարարել Կրեմլին ոչ միայն՝ Ուկրաինայում, Բալթյան երկրներում, այլև՝ Մոսկվայի օրակարգն  է իրականացնելու  այլ տարածաշրջաններում, այդ թվում՝  Հարավային Կովկասում և բոլոր հակամարտ գոտիներում»,- ասել է ռուս ընդդիմադիր հրապարակախոսը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս