Արքայազն Հարին անհանգստացած է իր նոր սիրեցյալի անվտանգության համար
Բրիտանիայի արքայազն Հարին անհանգստանում է իր նոր սիրեցյալի՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի անվտանգության համար, որը բախվել է իր հասցեին հնչող վիրավորանքների ալիքին եւ տանջվում է ֆոտոթղթակիցների հետապնդումներից: Այդ մասին ասված է Քենսինգթոնյան պալատի տարածա հաղորդագրության մեջ, որը պաշտոնապես հաստատել է բրիտանական թագավորական ընտանիքի ներկայացուցչի եւ ԱՄՆ-ից 35-ամյա դերասանուհու միջեւ հարաբերությունների առկայությունը:
Քենսինգթոնյան պալատը նաեւ հայտարարել է, որ «արքայազն Հարին անհանգստանում է Մեգան Մարքլի անվտանգության համար եւ խորապես հիասթափված է այն բանից, որ չի կարող պաշտպանել նրան», ընդգծելով, որ ամերիկացի դերասանուհու մայրը բախվել է «թղթակիցների եւ լուսանկարիչների կողմից անօրինականորեն իր տուն թափանցելու փորձերին»:
Արքայազն Հարին 2004 թվականից մինչեւ 2009 թվականը հինգ տարի հանդիպել է Չելսի Դեյվի հետ: Նրանց բաժանվելուց հետո բրիտանական գահի ժառանգորդների շարքում հինգերորդը համարվող արքայազնը 2012 թվականին սկսեց հարաբերություններ հաստատել անգլիացի դերասանուհի Քրեսիդ Բոնասի հետ, սակայն 2014 թվականին նրանք դադարեցրեցին կապը: Վերջին շաբաթներին բրիտանական եւ ամերիկյան մամուլում հաղորդագրություններ հայտնվեցին այն մասին, որ 32-ամյա Հարին այս տարվա օգոստոսից սկսել է հանդիպել Մեգան Մարքլի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: