Այսօր քննարկվելու է ՊՆ-ին հատկացված միջոցների վերաբաշխման հարցը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է պաշտպանության նախարարությանը 2016թ. պետական բյուջեից հատկացված գումարների վերաբաշխում իրականացնել: Վերաբաշխվող գումարի չափը կազմում է մոտ 794 միլիոն 425 հազար դրամ:

Որոշման հիմնական մանրամասները անցնում են «հույժ գաղտնի» խորագրով: Հրապարակման է ենթակա միայն տեղեկությունը, որ այդ գումարը նախկինում հատկացված է եղել, ինչպես նշված է որոշման նախագծի պարզաբանման մեջ` «պաշտպանության կարիքների համար շենքերի և շինությունների կառուցման նպատակով», իսկ վերաբաշխում անելուց հետո հատկացվելու է «ընթացիկ գործունեության ապահովման գործողություններին»: Թե ինչ շինության համար է հատկացված եղել այդ գումարը և հիմա որ ընթացիկ գործունեությանն է ուղղվելու, դժվար է նույնիսկ կռահել: Սա բավական մեծ գումար է և ամենայն հավանականությամբ պաշտպանությանն ուղղված ծախսերի օպտիմալացման դրսևորում է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս