Բաժիններ՝

Հիվանդանոցում մահացել է Սամվել Հովսեփյանը՝ Ադմիրալ Սամոն. news.am

Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում այսօր՝ նոյեմբերի 9-ին երեկոյան մահացել է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, գնդապետ Սամվել Հովսեփյանը՝ Ադմիրալ Սամոն: NEWS.am-ին այդ մասին հայտնեց ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը:

Նրա խոսքով, Սամվել Հովսեփյանի թոքերի վրա ուռուցքներ էին գոյացել, նա Գերմանիայում վիրահատության էր ենթարկվել: Օգոստոսին «ազատամարտիկների դաշինքը» Սամվել Հովսեփյանի կյանքը փրկելու համար օգնության խնդրանքով դիմել էր մի քանի մեծահարուստների։

58-ամյա Հովսեփյանի առողջական վիճակը նախօրեին վատացել էր եւ տեղափոխվել հիվանդանոց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս