Մաքրում ենք լյարդը, նիհարում բնական ճանապարհով
Takprosto.cc կայքը գրում է, որ լյարդը մաքրելու և օրգանիզմը կարգի բերելու հեշտ միջոց գոյություն ունի։ Ընդամենը մի քանի օր օգտագործելուց հետո կլավանա ինքնազգացողությունը, կմեղմանան նյութափոխանակության հետ կապված խնդիրները։ Կարող է օգնել կանխարգելել սիրտ-անոթային համակարգի հետ կապված հիվանդությունների առաջացումը։ Արյունն ու լյարդը մաքրելու համար խորհուրդ է տրվում օգտագործել չամիչի թուրմ, որն ակտիվացնում է բիոքիմիական գործընթացներն օրգանիզմում։ Չամիչ գնելիս ուշադրություն դարձրեք դրա գույնին. ընտրեք բնական, մուգ երանգի չամիչ։ Դրանք պետք է մաքուր լինեն, ոչ շատ չոր, ոչ շատ փափուկ։ Հաշվի առեք, որ, եթե չամիչը փայլում է, մեծ է հավանականությունը, որ այն մշակվել է հատուկ միջոցներով։
Բաղադրիչներ
• 2 բաժակ ջուր
• 150 գրամ չամիչ
Պատրաստման եղանակը
• Լավ լվացեք չամիչը։
• Եռացրեք ջուրը, չամիչը լցրեք դրա մեջ։ Չամիչը եռացրեք 20 րոպեի ընթացքում։ Թողեք թրմվի ամբողջ գիշեր։
• Առավոտյան մի փոքր տաքացրեք թուրմը։
Նկատի ունեցեք, որ լյարդի մաքրումն առավել արդյունավետ դարձնելու համար սննդակարգ անհրաժեշտ է ներառել մթերք, որը մաքրում է լյարդը՝ բազուկ, գազար, խնձոր, կաղամբ, սև սալոր, սպանախ։ Օգտակար է նաև մսեղենի և կաթնամթերքի օգտագործման սահմանափակումը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը