Բաժիններ՝

«Ամենաերջանիկը նա է, ում պետք չէ երջանկություն». հռոմեացի իմաստուն Սենեկայի 14 խրատները

Լուկիոս Անեուս Սենեկա. հռոմեացի փիլիսոփա, պոետ և պետական գործիչ: Նրան հաջողվել է հասնել բարձր դիրքի հասարակության մեջ, հարստության, ճանաչման և դրա հետ մեկտեղ՝ մնալ ստոիկ, ով արհամարհում է նյութական բարիքները:

1. Ինչպես առակը, այնպես էլ կյանքը գնահատվում են ոչ թե՝ երկարության, այլ բովանդակության համար:

2. Կեսարին շատ բան անթույլատրելի է հենց այն պատճառով, որ նրան ամեն ինչ կարելի է:

3. Այս կողմում ակնհայտ մեծամասնությունը նշանակում է՝ հենց այդ կողմն ավելի վատն է:

4. Ամենաերջանիկը նա է, ում պետք չէ երջանկություն:

5. Բարձրագույն հարստությունն ագահության բացակայությունն է:

6. Լցնել պետք է հոգին, այլ ոչ թե՝ փողի տոպրակը:

7. Ավելի հաճախ օգտվիր ականջներից, այլ ոչ թե՝ լեզվից:

8. Հաճույքը բարիք է անասունների համար:

9. Դուք ինքներդ պատված լինելով բազում խոցերով՝ զննում եք ուրիշի բշտիկները: Հետաքրքրվիր քո երկրպագուների ոչ թե քանակով, այլ որակով. դուր չգալ վատ մարդկանց՝ մարդու համար գովելի է:

11. Գազաններին ստիպում է հարձակվել կամ քաղցը, կամ վախը: Իսկ մարդուն հաճելի է մարդուն ոչնչացնելը:

12. Մահվանից վատ ի՞նչ կարող ես ցանկանալ նրան, ում նկատմամբ ցասումով ես բռնկված: Դե ուրեմն հանգստացիր. նա կմահանա, եթե դու նույնիսկ մատդ մատիդ չխփես:

13. Ոչ մի տեղ աշխարհում մենք չենք գտնի օտար երկիր: Յորաքանչյուր վայրից միանման կարելի է աչքերը դեպի երկինք բարձրացնել:

14. Ի՞նչ է Աստված: Այն ամենը, ինչ տեսնում ես, և այն ամենը, ինչ չես տեսնում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս