«Ազգ-բանակ գաղափարախոսությունն է, որ հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է պատասխանատվություն զգա բանակի համար, որովհետև բանակը բոլորի համար անվտանգություն է ապահովում: Սա ապահովագրական համակարգ է, որը սոցիալական համակարգից պետք է տարբերել»
«Պաշտպանության բանակը և Զինված ուժերն ամեն ինչ անելու են` կանխելու համար Ադրբեջանի հարձակումները»,- այսօր ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում Զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Այն մարդիկ, ովքեր քվեարկել են Թրամփի օգտին, պարզապես դեմ են քվեարկել համակարգին: Մարդիկ արդեն հոգնել են, և դա նկատվում է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ողջ աշխարհում: Հայաստանում էլ է դա նկատվում: Մենք տեսնում ենք, որ Հայաստանում գործող քաղաքական ուժերը՝ լինեն դրանք ընդդիմադիր, թե իշխանական, կորցրել են իրենց վարկանիշը: Ես կարծում եմ, որ աշխարհում հիմա ընտրական համակարգի գլոբալ ճգնաժամ է»,- նշեց Ա. Իսկանդարյանը:
2015 թ. մայիսից Ա. Վարդանյանը ձեռնամուխ է եղել հանցավոր համագործակցությունը ձեւավորելու, այդ գործում ՀՀ քաղաքացիների ներգրավելու, զենք-զինամթերք հայթայթելու եւ իշխանությունը զավթելուն ուղղված այլ գործողություններ իրականացնելուն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին.
Մոսկվայի իշխանությունները կոչ են արել մայրաքաղաքի բնակիչներին առանց անհրաժեշտության դուրս չգալ փողոց ուժեղ մերկասառույցի պատճառով, հայտնում է TASS-ը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որոշ քաղաքական կողմնակիցներ մտադիր են վրեժ լուծել Հանրապետական կուսակցության այն համախոհներից, որոնք չեն աջակցել Թրամփին նրա նախընտրական քարոզարշավի ընթացքում, գրում է Politico թերթը։
Նոյեմբերի 11-ի ժամը 12:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Յարըմջա) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով հակառակորդի կողմից ձեռնարկված ականանետային հարվածները որոշակի ընդմիջումներով շարունակվել են մինչև 15:30-ը:
Ամիսներ առաջ Հալեպի հարավ-արևմտյան շրջանում գտնցող ալ-Հըքմե դպրոցի մետ զինյալ ահաբեկչական խմբավորումների հարձակումների ընթացքում սիրիական բանակի երկու հայ զինծառայող` Հարութ Գահգեջեյանը և Ժանո Սեմերճյանի ճակատագիրն անհայտ էր մնացել:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը համոզված է՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ղեկավարման տարիներին այդ երկրի քաղաքականությունը Հարավային Կովկասում կտրուկ փոփոխությունների չի ենթարկվի:
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները օրինագիծ են մտցրել խորհրդարան, որի համաձայն՝ նախարարների կաբինետը պետք է ընդունի բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ դադարեցնելու մասնակցությունը ԱՊՀ-ի մարմիններում, հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։
Կողմերը քննարկել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր, նշել զգայուն հարցերի շուրջ պարբերական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը:
ԵՄ դիվանագիտության ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կարող է մոտ ապագայում այց կատարել ԱՄՆ՝ քննարկելու ԵՄ-ի հետ հարաբերությունները ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո։ Այս մասին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։
Կալիֆոռնիայի բնակիչները գործարկել են ԱՄՆ-ի կազմից նահանգի դուրս գալու գործընթացը։
ՊԵԿ համակարգում 08.11.2016թ. դրությամբ աշխատում է 1096 հարկային տեսուչ, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմում է 158-215 հազար դրամ
Շուրջ 1000 քմ առանձնացված տարածք զբաղեցնող հարթակում արտոնյալ պայմաններով տեղակայված են հագուստ, կոշիկ եւ աքսեսուարներ արտադրող բացառապես հայաստանյան ընկերություններ:
Այսօր ԱԺ Էթիկայի հանձնաժողովը վարույթ ընդունեց «Մեդիա և Իրավունք» հասարակական կազմակերպության 31.10.2016թ. N 2-2289 դիմումը` ԱԺ նիստերի ժամանակ ուրիշի փոխարեն քվեարկումների հետ կապված:
«Եթե որևէ մեկը մի ժիգուլու պասաժիր էր հավաքում, չէր կարող ստեղծել կուսակցություն, իր զոքանչին և աներոջը նստեցնել այդ ժիգուլու մեջ և հայտարարել, որ դա կուսակցություն է»,- 90-ականների պրակտիկան հիշեցրեց ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Reuters-ը։
Ազգագագրագետ Հրանուշ Խառատյանը գտնում է՝ Հայաստանում շատերն իրենց աղքատ չեն համարում, քանի որ կա՝ «ամոթ է աղքատ լինելը» մենթալիտետը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նկատեց, թե այն, որ մեր ժողովուրդը երջանկությունը չի համարում կյանքի կարևորագույն նպատակ, խոսում է նրա հարմարվողականության մասին։
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ:
ՀՀ վերահսկիչ պալատը հաջորդ տարի վերահսկողություն կիրականացնի 20-ից ավելի ուղղություններով:
Թուրքական «Ջումհուրիեթ» (Cumhuriyet) թերթի գործադիր տնօրեն Աքըն Աթալայը ձերբակալվել է Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում, հայտնում է պարբերականը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը նշել է, որ Մինսկի և Անկարայի տնտեսական հարաբերություններում առաջընթաց է գրանցվել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները երկու օրում մահապատժի են ենթարկել ավելի քան 60 խաղաղ բնակչի, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակին։
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հրամանատարներից մեկը սպանվել է Մոսուլի ազատագրման համար մղվող մարտերում, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Իրաքի ռազմական հետախուզության աղբյուրին։
Այսօր ԱԺ ֆինանսանավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նիստում որոշեց դրական եզրակացությամբ ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ մտցնել ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին օրինագիծը:
Ադրբեջանի միջազգային բանկը ավարտել է ավելի քան 200 միլիոն դոլարի վարկի ներգրավման գործընթացը։ Գործարքի կազմակերպիչներ են հանդես եկել Citibank-ը, Credit Suisse A.G. London Branch-ը (Credit Suisse), Emirates NBD Capital Limited-ը (ENBD) և J.P. Morgan-ը։
«Ընդհանուր դինամիկան ինչ-որ կերպ կփոխվի, օրինակ՝ ԱՄՆ-Ռուսաստան, ԱՄՆ-Մերձավոր Արևելք հարաբերություններում, բայց դա հիմա էլ կա ու առանձին անձերից կախված չէ: Ամերիկայում գործում է համակարգ, դրա համար լուրջ փոփոխությունների սպասել պետք չէ»:
Նոյեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ: