Բաժիններ՝

Ադրբեջանի միջազգային բանկը 200 մլն դոլարի վարկ է ներգրավել

Ադրբեջանի միջազգային բանկը ավարտել է ավելի քան 200 միլիոն դոլարի վարկի ներգրավման գործընթացը։ Գործարքի կազմակերպիչներ են հանդես եկել Citibank-ը, Credit Suisse A.G. London Branch-ը (Credit Suisse), Emirates NBD Capital Limited-ը (ENBD) և J.P. Morgan-ը։

Citibank Europe plc-ն հանդես է եկել որպես համակարգող, իսկ J.P. Morgan-ը՝ թողարկման գործակալ։ Համաձայնագրին միացել է 12 ֆինանսական կազմակերպություն, հայտնում է haqqin.az-ը։

Վարկն առաջինն է, որը բանկը ներգրավել է 2015թ. ապրիլից։ Վարկը տրամադրվում է 1 տարի ժամկետով։

Միջոցներն ուղղվելու են ընդհանուր կորպորատիվ նպատակներին, հատկապես առևտրի նախագծերի ֆինանսավորմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս