Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի զինյալները Մոսուլում 2 օրում ավելի քան 60 խաղաղ բնակչի մահապատժի են ենթարկել․ ՄԱԿ

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները երկու օրում մահապատժի են ենթարկել ավելի քան 60 խաղաղ բնակչի, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակին։

Դրա տվյալով՝ երեքշաբթի օրը ԴԱԻՇ-ի ահաբեկիչները Մոսուլում սպանել են 40 խաղաղ բնակչի՝ Իրաքի անվտանգության ուժերին աջակցելու մեղադրանքով։

Նույն օրը՝ երեկոյան, 1 մարդ հրապարակավ կախաղան է հանվել այսպես կոչված «դատարանի» որոշմամբ՝ բջջային հեռախոսից օգտվելու համար, ասվում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի հայտարարության մեջ։

Բացի այդ՝ նախօրեին ԴԱԻՇ-ի ահաբեկիչները Մոսուլի հյուսիսում սպանել են ևս 20 խաղաղ բնակչի ՝ «տեղեկություն փոխանցելու համար»։

Ահաբեկիչները հին քաղաքի փողոցներում տեղակայել են մահապարտի գոտիներով ահաբեկիչների։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930