Բաժիններ՝

Ստամբուլի օդանավայականում ձերբակալվել է ընդդիմադիր «Ջումհուրիեթ» թերթի տնօրենը

Թուրքական «Ջումհուրիեթ» (Cumhuriyet) թերթի գործադիր տնօրեն Աքըն Աթալայը ձերբակալվել է Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում, հայտնում է պարբերականը։

Աթալայը Ստամբուլ էր ժամանել Բեռլինից։ Նրան իրավապահները ձերբակալել են ինքնաթիռից դուրս գալիս և տեղափոխել են Ստամբուլի անվտանգության վարչություն։
Անցած շաբաթ Ստամբուլի դատարանի որոշմամբ կալանավորվել էին ընդդիմադիր թերթի 9 աշխատակից, այդ թվում՝ թերթի գլխավոր խմբագիր Մուրատ Սաբունջուն և պարբերականի առաջատար լրագրողները։

Ավելի վաղ Ստամբուլի դատախազությունը հայտնել էր, թե թերթի լրագրողներն ու ղեկավարությունը կասկածվում են Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս