Բաժիններ՝

Արտոնյալ պայմաններ՝ տեղական արտադրողների համար

Ցանկացած քայլ, որն ուղղվում է աջակցելու տեղական արտադրողին, ուղղակիորեն լումա է՝ ներդրված երկրի տնտեսության զարգացման գործում: Հենց այս համոզմունքն էլ առիթ դարձավ «Տաշիր» առևտրի կենտրոնում ձևավորելու Armenian Brands առանձնացված հարթակը, որի շնորհանդեսը կայացավ այսօր:

Շուրջ 1000 քմ առանձնացված տարածք զբաղեցնող հարթակում արտոնյալ  պայմաններով տեղակայված են հագուստ, կոշիկ եւ աքսեսուարներ արտադրող բացառապես հայաստանյան ընկերություններ:

«Տաշիր Ինվեստ Գրուպ» ՓԲԸ  տնօրեն Լևոն Հակոբյանի խոսքերով, առևտրի կենտրոնի բոլոր տնտեսվարողների համար առկա են բարենպաստ պայմաններ գործունեություն ծավալելու համար, քանի որ այդպիսով բազմաթիվ մարդկանց համար ապահովվում են աշխատանք ու համապատասխան եկամուտներ: Միևնույն ժամանակ, առավել արտոնյալ  պայմանները հնարավորություն են ընձեռում տեղական արտադրողներին արտադրանքի անհամեմատ ցածր ինքնարժեք ձևավորել և արդյունքում մրցունակ լինել ներմուծվող համանման ապրանքների նկատմամբ: Սա իր հերթին թույլ կտա ժամանակի ընթացքում ընդլայնել տեղական արտադրությունը, ինչը կարող է հանգեցնել նոր աշխատատեղերի ստեղծման, պետության բյուջետային մուտքերի ավելացման և վերջապես երկրից դուրս եկող գումարների ծավալների նվազեցման: «Ուստի շատ կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրը, այն պարագայում, երբ  որակի և գնի հարաբերակցության պարագայում մեր արտադրողների ապրանքներն առավել շահեկան են,  գնումներ կատարելիս նախապատվությունը տա տեղական արտադրության ապրանքներին՝ այդպիսով աջակցելով մեր երկրին ու մեր տնտեսությանը»,-նշեց ընկերության տնօրենը:

img_0784-%d0%ba%d0%be%d0%bf%d0%b8%d1%8f

Կարդացեք նաև

img_0771-%d0%ba%d0%be%d0%bf%d0%b8%d1%8f

Նախագծի ստեղծման հիմքում դրված է ոչ միայն ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողներին, այլև առաջին հերթին տեղական արտադրողին աջակցելու, խրախուսելու և դեպի շուկա սահուն ընթացք ապահովելու գաղափարը: Լևոն Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ արդեն իսկ հարթակը մեծ հետաքրքրություն է առաջացրել արտերկրյա բիզնես-գործընկերների շրջանում, և չի բացառվում տեղական շուկայի պահանջարկը բավարարելու դեպքում նաև նույն ձևաչափով հանդես գալ արտաքին շուկաներում:

Շնորհանդեսին մասնակցում էին  ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Փոխվարչապետը բարձր գնահատեց գաղափարը՝  նման արտոնյալ պայմաններով մեկտեղել հայ արտադրողներին և արվեստի մարդկանց, նրանց համար հնարավորություններ ընձեռել միասնական հարթակով ներկայանալ պոտենցիալ գնորդներին: «Վստահ եմ, որ այս տարածքը շատ կարճ ժամանակ անց կդառնա մեր հայրենակիցների ու նաև զբոսաշրջիկների սիրված վայրերից մեկը»,-նշեց Վաչե Գաբրիելյանը:

14947417_1181443641903039_4241895764664378494_n

14955998_1181443418569728_2032202253433397267_n

14980576_1181443591903044_6132252501168161876_n

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի խոսքերով, այս հարթակը մեծ հնարավորություններ է ստեղծում, որպեսզի ՀՀ-ում զարգանա փոքր ու միջին ձեռներեցությունը, առավել ևս, որ ներկայացված են զարգացման տեսակետից հեռանկարային ոլորտներ: Նման հնարավորությունը, ըստ նախարարի, լուրջ հնարավորություններ կընձեռի արտադրական ծավալները ժամանակի հետ ընդլայնելու  համար: Սուրեն Կարայանը նաև նշեց, որ տնտեսվարողների ու կազմակերպիչների հետ քննարկել են նաև առկա խնդիրները, որոնց կարգավորման ուղղությամբ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը:

«Տաշիր Ինվեստ Գրուպի» ներկայացուցիչները հավելեցին, որ ծրագիրը փուլային է ու շարունակական, և բացի արդեն իսկ ներկայացված տնտեսվարողներից, տեղական այլ արտադրողների հետ համագործակցության համար ևս առևտրի կենտրոնի դռները միշտ բաց են:

14980576_1181443591903044_6132252501168161876_n

14955998_1181443418569728_2032202253433397267_n

14993516_1181443888569681_2209193847520252167_n

14938198_1181443971903006_6788869691019398450_n

14980748_1181443698569700_4488739404105768042_n

15036409_1181443431903060_1696915709877628447_n

15056456_1181443635236373_568417137730546288_n

15073436_1181443428569727_8528394663614920901_n

15036273_1181443795236357_9553376283499541_n

«Տաշիր Ինվեստ Գրուպ» ՓԲԸ մամուլի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս