Բաժիններ՝

«Փեսացուները ծերացել են՝ հիմա միջին տարիքը 30-ն է, հարսնացուները ծերացել են՝ 27 տարեկան»

Ազգագագրագետ Հրանուշ Խառատյանը գտնում է՝ Հայաստանում շատերն իրենց աղքատ չեն համարում, քանի որ կա՝ «ամոթ է աղքատ լինելը» մենթալիտետը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նկատեց, թե այն, որ մեր ժողովուրդը երջանկությունը չի համարում կյանքի կարևորագույն նպատակ, խոսում է նրա հարմարվողականության մասին։

Հ. Խառատյանի գնահատմամբ՝ մեր հասարակության 2/3-ը ռեալ աղքատության շեմին է. «Մենք առայժմ ռեալ ծերացող հասարակություն ենք:  Շատ լուրջ է նաև մեր հասարակության ընդհանուր տարիքային կառուցվածքը:  1990 թվականին Հայաստանում 0-15 տարեկանների տարիքային խումբը կազմել է մեր բնակչության 32.2 տոկոսը, սա ընդհանրապես միջին հաշվով մոտ է նորմալ կենսագործունեություն ունեցող հասարակություններին։ 2015 թվականին մեր երկրում 0-15 տարեկանների տոկոսը կազմել է 22.7։ 1990 թվականից 60-ից բարձրերի խումբը եղել է 9.1 տոկոս, 2015 թվականին կազմել է 12.6 տոկոս։  Սա շատ լուրջ և շատ մեծ փոփոխություն է»։

Ասուլիսին ներկա սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ պարզաբանեց, թե ինչու է այդպես. «Փեսացուները ծերացել են՝ հիմա միջին տարիքը 30-ն է, հարսնացուները ծերացել են՝ 27 տարեկան, դա կապված է նրա հետ, որ նրանք գոնե պետք է տնտեսական հիմք ունենան, որ ընտանիք ունենան։ Ծնելիությունն է կրճատվել։ Դա լուրջ խնդիր է»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս