Հաջորդ տարվա բյուջեն կայունացնող բյուջե է. Վարդան Արամյան
Այսօր ԱԺ ֆինանսանավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նիստում որոշեց դրական եզրակացությամբ ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ մտցնել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին օրինագիծը:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց բյուջեի հիմական ցուցանիշները: Նա նշեց, որ հաջորդ տարվա բյուջեն կոնսերվատիվ է, բայց մեկ բառով դա կայունացման բյուջե է: Նա կարևորեց արտաքին ցնցումներից զերծ մնալը, քանի որ Հայաստանը դոլարիզացված երկիր է: Վ.Արամյանի խոսքով` ԿԲ-ն գնաց խոշոր կոշտացումների, հարկաբյուջետային քաղաքականությունը պարտադրված էր լինել ընդլայնող: Նրա կարծիքով` արտաքին պարտքի շարունակական աճի դրսևորումները վտանգում են մեր կայունությունը:
«Դրա համար 2017 թ. պարտքի աճը պետք է ավելի կոնսերվատիվ պահենք, քան եղել է նախորդ տարիներին»,- ասաց նախարարը` հավելելով, որ տնտեսության կառուցվածքում փոփոխություններ են նկատվում, շեշտը դրվում է արտահանող ճյուղերի վրա, որն ուժեղացնում է տնտեսության դիմադրողականությունը



