Ինչպես խնայել միլիարդներ՝ հարկայինի օպտիմիզացիայով. PanARMENIAN.Net
Վերջին շրջանում հաճախ են խոսում պետական ապարատի, այս կամ այն ծառայության ուռճացված լինելու մասին: Այս համատեքստում PanARMENIAN.Net -ը որոշել է համեմատել, թե որքան հարկային ու մաքսային տեսուչ կա Հայաստանում և Վրաստանում և որքան աշխատանք են նրանք կատարում:
11 նոյեմբերի 2016
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից PAN-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, թե ՊԵԿ համակարգում 08.11.2016թ. դրությամբ աշխատում է 1096 հարկային տեսուչ, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմում է 158 հազար դրամից մինչև 215 հազար դրամ՝ կապված տեսուչի տվյալ պաշտոնում աշխատելու ստաժից:
Միևնույն ժամանակ նույնատիպ հարցում է ուղարկել նաև Վրաստանի Եկամուտների ծառայություն, որտեղից հայտնել են, որ հոկտեմբերի 31-ի դրությամբ Վրաստանի եկամուտների ծառայության հարկային տեսչությունում գրանցված է 1466 հարկային ծառայող (միջինը 1020 լարի (մոտ 200.000 դրամ) աշխատավարձով), այդ թվում՝ 127 հարկային կառավարիչ:
ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության տեղեկատվական բազայում նոյեմբերի 8-ի դրությամբ առկա է 80.903 հաշվառված կազմակերպություն, Վրաստանում բիզնեսի տարբեր իրավական կարգավիճակներով գործում է 412.497 ընկերություն:
Ստացվում է, որ Վրաստանում գրանցված է 5 անգամ ավելի շատ ընկերություն, քան Հայաստանում: Այսինքն, Վրաստանում 1 հարկային տեսուչը սպասարկում է մոտ 281 ընկերություն, Հայաստանում՝ 74: Ստացվում է, որ Հայաստանում հարկային տեսուչներն աշխատում են մոտ 4 անգամ պակաս արդյունավետությամբ:
Եթե Հայաստանում մեկ հարկային տեսուչը սպասարկեր նույնքան ընկերություն, որքան Վրաստանում, ՀՀ հարկայինում կաշխատեր 288 տեսուչ (808-ով քիչ, քան այսօր է): Այսինքն, ՀՀ բյուջեից, ամենահամեստ հաշվարկներով, տարեկան կխնայվեր ավելի քան 1.5 մլրդ դրամ՝ միայն տեսուչների աշխատավարձի գծով:
Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղյուր կայքում



