Տարեցտարի ստուգումները բացահայտում են ավելի քիչ խախտումներ. Արա Նռանյան

ՀՀ վերահսկիչ պալատը հաջորդ տարի վերահսկողություն կիրականացնի 20-ից ավելի ուղղություններով: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսանավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ վերահսկիչ պալատի 2017 թ-ի գործունեության տարեկան ծրագրի քննարկման ժամանակ տեղեկացրեց ՎՊ անդամ Արա Նռանյանը:

Ըստ նրա` վերահսկողության ուղղություններն ընտրելիս հաշվի են առնվել նոր ծրագրերի իրականացումը, հանրության, ԶԼՄ-ների, քաղաքական գործիչների բարձրաձայնումները և այլն: Ա.Նռանյանի խոսքով` նաև սոցիալական կարևոր ոլորտներ են ներառվել, որոնք մեծ քանակությամբ շահառուներ ունեն:

«Տարեցտարի ստուգումները բացահայտում են ավելի քիչ խախտումներ, որը պայմանավորված է նաև նրանով, որ գիտեն, որ ստուգումներ են իրականացվում»,- ասաց Ա.Նռանյանը:

Նա նշեց, որ ՎՊ-ի ռեսուրսները հաջորդ տարի ավելի սահմանափակ կլինեն, քանի որ ԵՄ կողմից 10 մլն եվրո ֆինանսավորման շրջանակներում պալատի աշխատակազմի վերապատրաստման և ուսուցման ծրագրեր են իրականացվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930