Բաժիններ՝

Ինչո՞ւ 1000 դրամ վճարները կամավոր չեն. պարզաբանում է ՀՀ ֆինանսների նախարարը

«Ազգ-բանակ գաղափարախոսությունն է, որ հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է պատասխանատվություն զգա բանակի համար, որովհետև բանակը բոլորի համար անվտանգություն է ապահովում: Սա ապահովագրական համակարգ է, որը սոցիալական համակարգից պետք է տարբերել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` հավելելով, որ բանակում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, ինչի մասին խոսել են և՛ Վիգեն Սարգսյանը, և՛ վարչապետը:

Դիտարկմանը, որ մարդկանց վրդովվեցնում է, որ մինչ այժմ, այդ թվում՝ նաև բանակում, յուրացումների, վատնումների ու թալանի դեպքերը չեն բացահայտվել, ինչպես նաև օլիգարխ-գեներալների առկայությունը, Վ.Արամյանը նշեց, որ վստահության խնդիր կա, այդ հարցը պետք է կարգավորել: Ըստ նրա` գործողությունները դրված են կառավարության ծրագրում, բայց եթե թիրախավորենք`սկզբում այս հարցը լուծենք, հետո նոր կանցնենք մյուսին, դա արդյունավետ չէ, և պետք է զուգահեռ ու թափանցիկ անել:

168.am-ի հարցին, թե ինչո՞ւ չի արվում կամավոր սկզբունքով, այլ պարտադիր է, և այդ պարտադիրը հանրությունն ընկալում է՝ որպես «ռեկետ», նախարարը պատասխանեց.

«Կամավորի դեպքում երբեք ապահովագրման համակարգը չի աշխատում, որովհետև շատ կարևոր է, որ քո մուտքային եկամուտները պարտադիր տեսանելի լինեն, որպեսզի դեպք տեղի ունենալու ինչ-որ հավանականության մասով դու չգնաս կրախի: Հիմա, եթե դնենք կամավորություն, մի տարի կարող է լինել 10 դրամ, մի տարի` 70 դրամ, արդյունքում՝ լինելու է այն, որ մենք ստեղծելու ենք խոռոչներ և համակարգեր, որ չաշխատող է լինելու, որ նորից բերելու ենք նրան, որ ժողովրդի վստահությունն ընկնելու է»:

Վ. Արամյանը կարևորեց նաև այն, որ հատկացում կատարող յուրաքանչյուր անձ տեսնելու է, թե ո՞ւր են գնում այդ միջոցները և ի՞նչ ձևով են կառավարվում. «Հարյուր տոկոսանոց թափանցիկություն է լինելու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս