Թիմերի ներկայացրած լուծումներն ուղղված էին տարբեր ոլորտների խնդիրների լուծմանը: Հիմնական շեշտը դրված էր առողջապահության, հեռահաղորդակցության և ֆինանսական ոլորտների վրա: Այս ոլորտների համար մշակված լուծումներից լավագույնները ստացան 1000 ԱՄՆ դոլար մրցանակ: «Լավագույն լուծում հեռահաղորդակցության ոլորտում» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Triple-E» թիմը:
Վերլուծաբանի կարծիքով, Դոնալդ Թրամփը բազմիցս է նշել, որ Մոսկվան կարող է ունենալ իր հատուկ շահերը որոշ տարածքներում եւ բացառված չէ, որ Հարավային Կովկասը նման տարածք համարվի, եթե նախագահ Թրամփը պայմանավորվածության գա նախագահ Պուտինի հետ.
Ինչպես հաղորդում է Sky Sport Italia-ը, «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարող է շարունակել կարիերան «Մանչեսթեր Սիթիում»: Ըստ աղբյուրի տեղեկության՝ անգլիական ակումբը նոյեմբերի 11-ին ուղարկել է առաջին տրանսֆերային հարցումը «Միլանի» ղեկավարությանը 17-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության վերաբերյալ:
«Մինչ ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ 1000 դրամների անհրաժեշտություն առաջացավ, մինչև չհասկանամ՝ ինչպես են ծախսվել վարկերը, ինչպես են կատարվել գնումները, որտե՞ղ են այդ փողերը, ես նման հազար դրամ տալու ցանկություն չունեմ»:
Հակառակորդ երկրի պաշտոնական քարոզչությունը շարունակում է իրականացնել միջազգային հանրությանը մոլորեցնելու անհաջող փորձեր: Մասնավորապես, այսօր Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, թե իբր անցած գիշեր ղարաբաղյան կողմը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր, ինչը ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն:
Թեև Հայաստանի պետական պարտքն արդեն գերազանցել է ՀՆԱ-ի 50%-ը, ՀՀ կառավարությունը պնդում է, որ այն կառավարելի է և մտահոգիչ չէ:
Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» 2016թ. նոր զեկույցում նշվում է, որ Հայաստանը Ռուսաստանից գնում է 6 միավոր «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և 6 միավոր ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետ: Գնվող համակարգերի քանակը ներկայացված է ըստ վերլուծական կենտրոնի գնահատման:
Հայաստանի ազգային հավաքականի տպավորիչ քամբեքը Չեռնոգորիայի ընտրանու դեմ խաղում անտարբեր չի թողել միջազգային մամուլին: Հայաստանի հավաքականի վերադարձի և ֆուտբոլային հետաքրքրությունը վերադարձնելու մասին գրել են միջազգային պարբերականները՝ նշելով, որ Հայաստանի այս հավաքականը մի քանի շաբաթում կարողացավ ամբողջովին կերպարանափոխվել: Հայաստանի ազգային հավաքականի խաղից զատ, պարբերականներին և երկրպագուներին հետաքրքրում էր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի խաղը: Երկրպագուները սոցիալական կայքերում […]
Թուրքիայում Թրդստանի բանվորական կուսակցության (PKK) 18 անդամ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը:
2-րդ տեղը գրավեց Մեսսիի ակումբակից Լուիս Սուարեսը, իսկ 3-րդը դարձավ «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը: 5-րդ տեղը գրավեց «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը:
«Առաջարկեցի սեփականաշնորհել այն, բայց դա էլ անհնար համարվեց: Ներկայումս լիահույս եմ, որ հարցը կառավարության նիստում քննարկելուց հետո ի վերջո կկարողանանք վերանորոգել թատրոնը և նոր ու գունեղ ներկայացումներ բեմադրել»,- ասաց Քրիստ Մանարյանը:
Պետական պարտքի կառավարումը Հայաստանում սկսվել է սպիտակ թղթից, այնուհետև 90-ականներին պարենային նվազագույն կարիքներն ապահովելու համար արտաքին աղբյուրներից սկսեցին միջոցներ վերցնել: Այս մասին այսօր Ծաղկաձորում պետական պարտքի վերաբերյալ սեմինար-քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը:
Նոյեմբերի 12-ին Բանակի կենտրոնական մարզական ակումբում կայացել է ՀՀ ԶՈՒ համաբանակային 17-րդ սպարտակիադայի փակման հանդիսավոր արարողությունը:
Պարզվում է՝ գեներալի քունը խանգարում է: Առավոտյան հարևանի տուն են ներխուժում Մանվել Գրիգորյանի թիկնապահները՝ «Ձեր աքլորը մեր գեներալի քունը խանգարում ա, մի խոսքով՝ էդ աքլորին մեզ պիտի տաք»: Տանտերը, ով Արցախյան ազատամարտի մասնակից է, կտրականապես հրաժարվում է. «Բա որձակ ա՝ պիտի ծուղրուղու կանչի»:
Վարչությունը քննարկել և հավանության է արժանացրել Հայ Ազգային Կոնգրեսի ընտրովի մարմինների (նախագահի, վարչության, տարածքային խորհուրդների, վերահսկիչ հանձնաժողովի) ընտրության կարգի մասին նախագիծը և այն ներկայացրել է Հանրապետական խորհրդի հաստատմանը:
Ֆեյսբուք սոցիալական ցանցը սխալմամբ հաղորդել է հարյուրավոր օգտատերերի մահացած լինելու մասին: Նրանց մահացած լինելու մասին տեղեկությունը տեղադրվել է նրանց էջերում:
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը գտնում է՝ կառավարության ծրագիրը դեռևս չի կարելի ընկալել՝ որպես լիակատար ծրագիր։ Նրա գնահատմամբ՝ ծրագիրը պետք է ունենա բաղադրիչներ, կապ չունի՝ այն կառավարությա՞ն ծրագիր է, թե՞ կորպորացիայի։
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացիները, ովքեր ունեն գիտությունների դոկտորի աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում:
Դաշնային անվտանգության ծառայությունը ձերբակալել է հանցավոր խմբի անդամների, որոնք պատրաստվում էին Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի մարդաշատ վայրերում ահաբեկչություններ իրականացնել:
«Հիմարություն կլինի իմ կողմից, եթե ես դրա մասին վատ բան ասեի, որովհետև ես արդեն 10 տարի է՝ ասում եմ, որ ցանկացած աշխատող պետք է ողջ կյանքում մուծի բանակին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ողջ մնալու արվեստ» հ/կ ղեկավար, Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը:
Հայաստանի ազգային հավաքականի և Ստամբուլի «Բեշիքթաշ»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը մեկնաբանել է ԱԱ-2018-ի որակավորման փուլի Հայաստան- Մոնտենեգրո խաղը, որում մեր թիմը կամային հաղթանակ է տարել 3:2 հաշվով:
Արցախյան քառորյա պատերազմում հերոսաբար զոհված փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանի որդի Հովիկ Գրիգորյանի երազանքը Հենրիխ Մխիթարյանին տեսնելն էր:
Սիրիական կառավարական զորքերը նոյեմբերի 12-ի առավոտյան կրակ են բացել Հալեպի արևմտյան հատվածում գտնվող Ռաշիդին թաղմասում առկա գրոհայինների ուղղությամբ: Այնտեղ է Հալեպի արեւմտյան հատվածում ահաբեկչական խմբավորումների վերջին հենակետը:
«Զբոսաշրջության հետ կապված մենք իրականում ցանկանում ենք մեծ ծրագիր իրականացնել: Կարծում ենք՝ Հայաստանը թերագնահատված է որպես տուրիզմի երկիր: Մոտ ժամանակներս էժան ավիաընկերության ծառայությունը, Ռուսաստանի քաղաքացիներին որոշակի արտոնությունների տրամադրումը նպաստելու են ոլորտի աճին, բայց մենք պետք է նաև որակյալ ծառայություններ մատուցենք»,-
«Դիվանագիտությունն ամենակարող է՝ երկարաձգելու համար այս պատերազմը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ողջ մնալու արվեստ» հ/կ ղեկավար, Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը:
Նոյեմբերի 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-17-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ:
«Թրամփը Կոնգրեսի զույգ պալատներում՝ Ներկայացուցիչների տանը եւ Սենատում ունի հանրապետականների մեծամասնություն, սակայն պետք է հիշել, որ նրա որոշ հայացքներ հավանության չեն արժանանում հենց իր կուսակցության ներսում»։
Մոսկվայում արդեն առաջին օրը չէ, որ տիրում է նոյեմբեր ամսվա համար անսովոր եղանակ. կամ մի ամբողջ օր «սառցե» անձրև է տեղում, կամ՝ առատ ձյուն գալիս:
Նյու Յորքում մեկնարկեց նորվեգացի Մագնուս Կարլսենի և ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի միջև շախմատային թագի համար խաղը: Առաջին պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
Կայացել է ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի հերթական ընտրությունը: