Ընտրություններում հայ համայնքի կոնգրեսական կողմնակիցների ձեռք բերած բավականին մեծ հաջողությունները, լավ նախանշան են Կոնգրեսում հայկական հարցերի հետապնդման համար:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում որոշվել է գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանել «Երեւան Գարեջուր» ընկերությանը 110 միլիոն դրամով:
Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով երկարացրել է Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանի խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է նոտարի կողմից յուրացման եղանակով ուրիշի առանձնապես խոշոր չափի գույքը հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մոլդովայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրին:
Կոռուպցիայի յուրաքանչյուր դեպք պաշտպանական համակարգի ներքին անվտանգության ամենամեծ և ամենավնասակար խնդիրն է:
«Վստահ եմ, որ մենք անցյալից դասեր քաղելու ճանապարհով պետք է հասկանանք, թե ինչ պետք է անենք ապագայում: Ես այստեղ եմ եկել՝ ամրացած իմ համոզմունքի մեջ, որ կազմել եմ ճիշտ նախագիծ և ճիշտ եմ արել, որ այս տեսքով այն բերել եմ Ազգային ժողով: Ես ցանկանում եմ, որպեսզի բոլորը քվեարկությունից առաջ լավ մտածեն, որովհետև իսկապես չեմ ցանկանում, որպեսզի ինչ-որ մեկը դեմ քվեարկի այս նախագծին՝ նույնիսկ այն դեպքում, եթե կողմ չէ դրան: Խնդրանքս է բոլորին, ով իր մեջ ուժ չի գտնում կողմ քվեարկել, գոնե թող չմասնակցի քվեարկությանը: Դա ևս կարևոր ազդակ կլինի նրանց համար, ովքեր հետևում են քվեարկությանը»,- ասաց նախարարը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:
Ըստ փորձագետների՝ այն պետք է օգտագործել յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ։ Հիմնական բաղադրիչը սխտորն է։ Սխտորը՝ շնորհիվ իր բաղադրիչների, ուժեղ հակաբակտերիալ ազդեցություն ունի, հիանալի պայքարում է վարակների, սնկերի և մակաբույծների դեմ։
Եվրասիական միջկառավարական խորհուրդը քննարկել, ապա հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին նախագիծը: Նախագծի քննարկման ժամանակ ընդգծվել է, որ ի թիվս տնտեսական զարգացման և միասնական տնտեսական տիրույթի հետագա առաջընթացը կարգավորող այլ հարցերի, մասնավորապես՝ հաշվի են առնվել անդամ երկրների բիզնեսի շահերը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն որոշ ժամանակ անց կարողացել է վերականգնել վերահսկողությունը թվիթերյան միկրոբլոգի նկատմամբ: Պաշտոնական Բաքվից հայտարարել են, որ ձեռնարկվում են անվտանգության անհրաժեշտ միջոցներ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 18-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի՝ Լուկաշին թաղամասի, Սիլիկյան թաղամասի 1, 2, 3, 4, Գ.Զոհրաբի, Չուխաջյան փողոցների ջրամատակարարումը:
Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատանը նոյեմբերի 16-ին Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ նախագահ Մերի Ներսիսյանը և Էրեբունի ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը հայտարարեցին Հայաստանում առաջին «Կրծքով կերակրման խորհրդատվության սենյակ»-ի բացման մասին:
«Պաշտպանության նախարար նշանակվելու առաջին օրերից առաջ եմ քաշել «ազգ-բանակ» կոնցեպցիան, որը բավականին լայն քննարկման առարկա է դարձել հասարակության մեջ: Մեր անկախության վերականգնումից 25 տարի անց, մեր բանակի գոյության 25-րդ տարում մենք հասել ենք մի վիճակի, երբ պետք է փորձենք բանակաշինության մեջ ազգային բանակ կառուցելուց քայլ կատարել դեպի ազգ-բանակի կառուցում: Ես համարում եմ, որ 25 տարի անցել ենք շատ լուրջ ճանապարհ. պետական համակարգում ամենակայացած համակարգերից մեկը մեր զինված ուժերն են, ՊՆ-ն իր բոլոր կառույցներով»:
«Երկիր, որն ունի 21-րդ դարին եւ մեր տարածաշրջանին անհարիր հռետորաբանություն եւ քարոզչություն, երկիր, որն ընտրել է թշնամիներ ստեղծելու եւ այդ թշնամիների վրա սեփական քաղաքականությունը կառուցելու մոտեցում: Հետեւաբար, այդ տիպի երկրից պետք է սպասել ամեն ինչ. թե գիտակցված, և թե վերահսկողության թուլացման արդյունքում սրումներ եւ լարումներ: Մենք դրան պատրաստ ենք»,-ասաց նա:
Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով ներկայում ազատազրկման մեջ է, հորդորել է Միացյալ Նահանգներում գտնվող իր ընկերներին և մասնավորապես Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին շարունակական կերպով իրենց մտահոգությունները հայտնել Թուրքիայում տիրող իրավիճակի առնչությամբ:
«Իմ ծառայությունն՝ ի տարբերություն իմ դասընկերների ծառայության, եղել է երեք տարի, ոչ թե երկու, որովհետև ես եղել եմ սպայական ժամկետային ծառայություն անցնցնող լեյտենանտ: Վերջում ստացել եմ ավագ լեյտենանտի կոչում և զորացրվել: Որտե՞ղ եմ անցել ծառայությունը, որքանո՞վ արդյունավետ, դա այն ժամանակվա իմ ղեկավարության որոշելու խնդիրն է եղել, ունե՞մ բարդույթ, որ չեմ եղել զորքերում, այո, ունեմ այդպիսի բարդույթ»,-ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Վիգեն Սարգսյանը:
Եվրոպական մի շարք հավաքականներ անցկացրեցին հերթական ընկերական հանդիպումները: Իտալիան ոչ-ոքի խաղաց Գերմանիայի հետ, Ֆրանսիան՝ Կոդ դ’Իվուարի հետ, իսկ Ուկրաինան հաղթեց Սերբիային:
«Հնարավոր է, եթե դա օգուտ բերի, եթե մենք օպերատիվ կերպով արձագանքենք իրադարձություններին: Օրինակ, շփման գծում որևէ մեկը կրակում է, և, մեր տեղեկություններով, կրակում են ադրբեջանցիները, ես վերցնում եմ հեռախոսը և զանգարահում Ադրբեջանի նախագահին ու նշում. «կրակում են»: Եվ նա իրականում ստուգում է»,- նշել է Ս. Սարգսյանը:
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բարձրացրեց նախկինում ժամկետային զինծառայող, առաջին կարգի հաշմանդամ, Արմավիր քրեակատարողական հիմնարկում գտնվող անձի հարցը։
«Գազպրոմ Արմենիան»-ն ներկայացրած հիմնավորման մեջ առաջ է բերել երկու ուղղություն՝ գազասպառողների եւ սպառվող գազի ծավալի վերաբերյալ: Ըստ ընկերության մասնագետների՝ այնքան էական չի ավելանա գազասպառողների քանակը, որքան գազի սպառման ծավալները»,- ասաց նախարարը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 18-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի՝ Գյուլբենկյան փող. 1, 2, 2/1, Սոսեի փող. 2, 2/1, 2/2, 4, 6, Բաղրամյան պողոտայի 2-րդ անցուղու 4 համարների ջրամատակարարումը:
Ֆուտբոլի 2018թ. Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 12-րդ տուրում Արգենտինան հաղթեց Կոլումբիային, Բրազիլիան՝ Պերուին:
Իր հարցից առաջ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը Դավիթ Հարությունյանին ասաց, որ զարմացած է նրա պատասխանից. «Լևոն Զուրաբյանը ձեզ նորմալ հարց ուղղեց, իսկ դուք գրգռված պատասխանեցիք. թունավորված պատասխան էր, չէի սպասում»:
Շախմատային թագի համար ընթացող առաջնության 4-րդ պարտիան նորվեգացի Մագնուս Կարլսենի և ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի միջև նորից ավարտվեց ոչ-ոքի:
ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել կենսաթոշակային ֆոնդերի, մասնակիցների և կատարողականի վերաբերյալ: «ՀՀ ռեզիդենտ կազմակերպություններ հանդիսացող և ՀՀ ԿԲ կողմից կարգավորվող կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներն են. «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն: Որպես պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ լիցենզավորվել է 19/11/2013թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Բաժնետերերն են ֆրանսիական «AMUNDI ASSET MANAGEMENT» ընկերությունը՝ 51% մասնակցությամբ և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկը՝ 49% […]
Երևանի գլխավոր ուրոլոգ Արեն Բաբլումյանը նշանակվել է Հերացի համալսարանական կլինիկայի գլխավոր բժիշկ: Հիվանդանոցային համալիրի պրոֆեսորադասախոսական և բժշկական անձակազմին Արեն Բաբլումյանը հավաստիացրել է, որ բոլոր ջանքերը կգործադրի առողջապահական այս կարևոր հաստատության դերն ու նշանակությունը էլ ավելի բարձրացնելու ուղղությամբ:
«Մի քանի օր է, ինչ «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ի հաշիվների վրա կալանք է դրված»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Ադրբեջանական contact.az կայքի հաղորդմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է նոյեմբերի 15-ին ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։
«Ադրբեջանը խոչընդոտում է ստեղծել բանակցային գործընթացի առաջխաղացման համար անհրաժեշտ պայմանները, ինչու, որովհետեւ վախենում է, որ ավելի ակնհայտորեն կպարզվի, որ խախտողն է, չնայած, որ բոլորն էլ գիտեն՝ ով է խախտողը»,- եզրափակեց ՀՀ արտգործնախարարը: