Բաժիններ՝

«Իրավիճակը մեզ հասկանալի է». Նախարարը՝ «Աշտարակ-կաթի» հաշիվների վրա դրված կալանքի մասին

«Մի քանի օր է, ինչ «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ի հաշիվների վրա կալանք է դրված»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նրա խոսքով՝ սա այն ընկերությունն է, որ կաթնամթերքի շուկայում ուներ 40-45 տոկոս մասնաբաժին, 600 աշխատող, շուրջ 3000-ից ավելի գյուղացիական տնտեսություններից կաթ է մթերում. «Եվ, բնականաբար, այսօր չվճարելու հետևանքով՝ ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ այս ընկերությունը սրընթաց մի քանի օրերի ընթացքում կորցնում է իր շուկաները, իսկ կառավարությունը պետք է հետևի, ժամանակին վերլուծություններ կատարի ու ցուցաբերի բիզնես-մտածողություն։ Կառավարությունն ի՞նչ միջոցառումներ է իրականացնում այս ուղղությամբ»։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն էլ ի պատասխան՝ ասաց, որ «Աշտարակ-կաթ» կազմակերպության ներկայացուցիչների հետ իրենց նախարարությունում հանդիպումներ են եղել՝ ինչպես կազմակերպության ղեկավարի, այնպես էլ՝ պարտապանների հետ. «Իրավիճակը մեզ հասկանալի է, մենք վերլուծություններ ենք իրականացնում։ Չէի ուզենա այս ամբիոնից խոսել, թե ինչ վիճակում է և ինչ պատճառներով է, եթե որոշակի թվեր կամ վերլուծություններ մենք այստեղից հնչեցնենք, դա կարող է դիտարկվել կա՛մ հակաքարոզչություն, կա՛մ այլ երևույթ։ Եթե ուզում եք ծանոթանալ, կարող ենք իրավիճակի մասին ձեզ ամբողջական տեղեկատվություն տրամադրել, համեցեք նախարարություն, այդ հարցերն անընդհատ մեր ուշադրության կենտրոնում են»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930