ՏՄՊՊՀ-ն Արտակ Շաբոյանի գլխավորությամբ ղալաթ է արել. Հակոբ Հակոբյան. armtimes.com
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում որոշվել է գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանել «Երեւան Գարեջուր» ընկերությանը 110 միլիոն դրամով: Ըստ հանձնաժողովի, նախորդ տարեվերջից սկսած, «Երեւան Գարեջուր» ընկերության կողմից արտադրվող գարեջրի գնի բարձրացում է արձանագրվել՝ 1 լիտրի հաշվով 30 դրամի չափով: Հաշվի առնելով, որ ընկերությունը զբաղեցնում է գերիշխող դիրք եւ գրավում է շուկայի մոտ կեսը, ՏՄՊՊՀ-ն ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ եւ շարունակել ուսումնասիրությունը` նպատակ ունենալով պարզել գնի բարձրացման հիմնավորվածությունը:
Պարզվել է որ, գարեջրի արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ հումքի՝ ածիկի, ինչպես նաեւ այլ ծախսերի ավելացում չի արձանագրվել: Հակառակը, որոշ ծախսեր նույնիսկ կրճատվել են: Չնայած այս հանգամանքին, ընկերությունը բարձրացրել է գարեջրի գինը՝ ստանալով 110 մլն դրամի լրացուցիչ շահույթ, որն էլ, Հանձնաժողովի որոշմամբ, ամբողջությամբ կգանձվի պետբյուջե:
Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որը հանդիսանում է «Երեւան Գարեջուր» ընկերության նախագահը, Armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացավ, որ ՏՄՊՊՀ-ն տուգանել է իր ընկերությանը: «Հանձնաժողովը ղալաթ է արել Շաբոյան Արտակի գլխավորությամբ»,- վրդովված ասաց Հակոբ Հակոբյանը՝ նշելով, որ մնացածը հետո կասի:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: