Երեկ հայտնի դարձավ, որ 2015 թվականին, երբ մրցույթ է հայտարարվել ՊՆ-ի համար մշակութային միջոցառում կազմակերպելու նպատակով, գրեթե միաժամանակ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում ՍՊԸ հիմնադրելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ոմն Անուշավան Մովսեսյան՝ ստեղծելով «ԳԵՎՏԻԳ» անվանումով ՍՊԸ։
Նոր կասկածյալներ կարող են հայտնվել շորթման և կաշառք ստանալու գործի շրջանակում, որով անցնում է ՌԴ տնտեսական զարգացման արդեն պաշտոնաթող նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախազգուշացրել է, որ աշխարհում սպասվում է կոպիտ, քարանձավային մակարդակի ազգայնականության վերելք։
Հետևություններ չանելու դեպքում՝ Ծառայությունը կլինի խիստ և կկիրառի օրենսդրությամբ տրված բոլոր լծակները՝ առանց վերապահումների:
«Կան այսօր իրական հնարավորություններ, որոնք իրենց մասնաբաժինը կարող են ավելացնել ՀՀ ՀՆԱ-ում և նպաստել աշխատատեղերի ձևավորմանը»,- ասաց դեսպան Միլսը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում։
Ստամբուլի հայկական դպրոցներից մեկի պատին հայտնվել է հերթական հակահայկական գրառումը, հայտնում է «Ակոս» պարբերականը։
«ՀՀ կառավարությունը կարևորում է հանքարդյունաբերության ոլորտի շարունակական զարգացումը, բնական պաշարների պահպանումն ու արդյունավետ զարգացումը»,- այս մասին այսօր ԱՄՆ դեսպանատան, HSBC Հայաստանի հետ համատեղ կազմակերպված «Ժամանակակից հանքարդյունաբերություն» թեմայով մեկօրյա համաժողովի բացման խոսքում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանը՝ համաժողովին ներկա արևմտյան ընկերությունների ներկայացուցիչներին ներկայացնելով ՀՀ կառավարության ջանքերը ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ:
Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է ձևավորել իր վարչակազմը: Որոշ աղբյուրների համաձայն ԱՄՆ հաջորդ պետքարտուղար կարող է նշանակվել Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին:
«Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Նորբերտ Ռյոտգենը CNN-ին տված հարցազրույցում հայտնել է, որ 2017թ. Անգելա Մերկելը պլանավորում է չորրորդ անգամ մասնակցել Գերմանիայի դաշնակին կանցլերի պաշտոնի համար մղվող պայքարին։
Մենք պետք է պատրաստվենք պատերազմի և ինքնապաշտպանության՝ նաև գիտակցելով, որ ազգովին պատերազմին պատրաստ լինելը պատերազմը կանխելու միակ միջոցն է:
Ուկրաինայի ջանքերով երեքշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 3-րդ կոմիտեում բանաձև է ընդունվել, որը դատապարտւմ է Ղրիմում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակը և կոչ է անում Ռուսաստանին թերակղզի թողնել միջազգային դիտորդներին, հայտնում է TASS գործակալությունը։
«Հանքարդյունաբերությունը, եթե կատարվում է պատասխանատու և թափանցիկ կերպով միջազգային բնապահպանական և սոցիալական ամենաբարձր չափանիշներին համահունչ, կարող է լինել հաջող և արդյունավետ ներդրում Հայաստանի ժողովրդի համար»,- այս մասին այսօր ԱՄՆ դեսպանատան, HSBC Հայաստանի հետ համատեղ կազմակերպված «Ժամանակակից հանքարդյունաբերություն» թեմայով մեկօրյա համաժողովի ացան խոսքում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ անդրադառնալով հայ-ամերիկյան առևտրատնտեսական կապերի զարգացմանն, այդ թվում հանքարդյունաբերության ոորտում:
Արդեն 25 տարի է՝ լսում եմ հետեւյալ երկխոսությունը: Ընդդիմություն. «Իշխանավորները թալանչիներ են»: Իշխանություն. «Անուններ տվեք, թող դատախազությունը զբաղվի»: Ընդդիմություն. «Դուք այդ անունները մեզնից լավ գիտեք»:
Ռուսաստանցիների երկու երրորդը կցանկանար տեսնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նույն պաշտոնին նաև 2018 թվականից հետո։ Այս մասին են վկայում «Լևադա կենտրոնի» հարցման արդյունքները, հայտնում է Interfax-ը։
«Էդպես որ խոսեց, ես էլ հուզվեցի, չգիտեի՝ ոնց ինձ պահեի, անընդհատ ասում էի՝ լավ կլինի, մի մտածի, ու զանգն ընդհատվեց: Զանգում էի, անհասանելի էր, բայց ոչ մի վայրկյան չէի կարող ու չէի ուզում մտածել, որ կարող է նրա հետ ինչ-որ բան եղած լինի: Մի փոքր ուշ մեզ ասացին, որ վիրավոր են բերում, մտածեցինք՝ երեւի Կյաժն է, ուրախացանք բոլորով»:
ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնն իր մրցակցից առաջ էր անցել ընտրողների 1 մլն ձայնով, հայտնում է Politico-ն։
Թուրքիայի Սիիրթի (Սղերթ) քաղաքապետ Թունջեր Բաքըրհանը ձերբակալվել է:
«Մենք ուզում ենք, որ նրանք աճ ունենան և միաժամանակ պահպանվի երկրի բնական գեղեցկությունը, ներդրումներ կատարվեն այն համայնքներում, որտեղ արդյունահանում են իրականացնում, և ապահովվի աշխատուժի պաշտպանվածությունը», – ասաց դեսպան Միլսը:
Նոյեմբերի 16-ին, ժամը 06.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 17-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 18-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Իսրայելյան փող. 43, Պարոնյան փող. 11-ից-40, Սարյան փող. 22, 24, 26 համարների` իրենց կոտորակներով, Պռոշյան փողոցի 1-ին նրբանցքի, Կոնդ և Ձորագյուղ թաղամասերի, Սիմեոն Երևանցու, Ռուսթավելու, Սբ.Հովհաննեսի, Ֆրիկի, Պռոշյան, Ձորափի փողոցների, «Նաիրի» բժշկական կենտրոնի և 3-րդ կլինիկական հիվանդանոցի ջրամատակարարումը:
Նոյեմբերի 16-ին, ժամը 05.35-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Վարդան Ավետիսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական:
Նոյեմբերի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով հավանություն է տվել ՀՀ եւ ՌԴ զինված ուժերի միավորված խմբավորման մասին համաձայնագրին:
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը կիրառել է 60 (15 արկ) և 82 միլիմետրանոց ականանետեր (5 արկ), ձեռքի հակատանկային (1 արկ) և ենթափողային նռնականետեր (1 արկ):
Չնայած Վարդան Օսկանյանի հայտարարությանը, որ իրենք կարող են եւ միանալ Գագիկ Ծառուկյանին, այնուհանդերձ, «Համախմբում» կուսակցությունում վերապահությամբ են վերաբերվում թե այդ, թե Գագիկ Ծառուկյանի վերադարձի հեռանկարին` համարելով, որ նույն ջուրը երկու անգամ չեն մտնում, եւ առավել հավանական են համարում Էդմոն Մարուքյանի եւ համանման ուժերի հետ ալյանսը:
Սերժ Սարգսյանի տված տասնօրյա ժամկետը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին երեկ ավարտվեց: Հիշեցնենք` նոյեմբերի 2-ին կայացած խորհրդակցության ժամանակ Սարգսյանը հանձնարարել էր դիտարկել` հնարավո՞ր է, որ արագաչափ սարքերից եւ կարմիր գծերից գանձվող գումարները կառավարեն պետական եւ համայնքային կառույցները: ՀՀ ոստիկանության տարածած տեղեկության համաձայն՝ մասնավոր ընկերությունների հետ բանակցություններն ավարտվել են:
Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում բնակչության սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման համար ՀՀ առողջապահության նախարարությունը 25 բժշկական կազմակերպության հետ լրացուցիչ համաձայնագրեր է կնքել, ընդհանուր՝ 134,0 մլն դրամի չափով։ Այս տեղեկությունը հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարարության կայքում:
«1000 դրամների» աղմուկ հանած նախագծին ի սկզբանե դեմ է եղել ԱԺ գեներալիտետը, Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանն անգամ զրույց են ունեցել նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի հետ, սակայն, անսալով վերջինիս խնդրանքներին, Սարոյանը երեկ ԱԺ-ում «պաշտպանական» ելույթ է ունեցել, իսկ Մանվել Գրիգորյանն անդրդվելի է մնացել։