ԿԲ-ն հայտարարությունը՝ կենսաթոշակային ֆոնդերի, մասնակիցների և կատարողականի վերաբերյալ

ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել կենսաթոշակային ֆոնդերի, մասնակիցների և կատարողականի վերաբերյալ:

«ՀՀ ռեզիդենտ կազմակերպություններ հանդիսացող և ՀՀ ԿԲ կողմից կարգավորվող կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներն են.

  1. «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ: Որպես պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ լիցենզավորվել է 19/11/2013թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Բաժնետերերն են ֆրանսիական «AMUNDI ASSET MANAGEMENT» ընկերությունը՝ 51% մասնակցությամբ և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկը՝ 49% մասնակցությամբ: Ֆրանսիական Ամունդին աշխարհում կառավարման ներքո ունի ավելի քան 5 տրլն ԱՄՆ դոլար:
  2. «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ: Որպես պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ լիցենզավորվել է 29/11/2013թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Բաժնետերերն են ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերությունը (C-QUADRAT Investment AG)՝ 74.9 տոկոս մասնակցությամբ և գերմանական «Տալանքս Ասեթ Մենեջմենթ» (Talanx Asset Management GmbH) ընկերությունը՝ 25.1 տոկոս մասնակցությամբ: Խումբն ամբողջ աշխարհում կառավարման ներքո ունի ավելի քան 130 մլրդ ԱՄՆ դոլար:

Կենսաթոշակային Ֆոնդերի մասնակիցների թիվը  կազմում է շուրջ 155 000 մարդ, որից 65 000 պետական համակարգի մասնակիցներ են: Մնացած 90 000 մասնակիցը մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ են:

Ֆոնդերի կատարողականի առումով նշենք, որ ֆոնդերի եկամտաբերությունը ստեղծման պահից կազմում է 25.9% (1 փայի գինը ստեղծման պահին 1000 դրամից աճել է մինչև 1259 դրամ):

Ֆոնդերի եկամտաբերությունը 2016 թվականի առաջին տասն ամիսների ընթացքում կազմում է 14.4% տարեկանացված: Հատկանշական է, որ ֆոնդերի ստեղծման պահից սկսած մինչ 2016 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածի գնաճը կազմել է ընդամենը 2%, ինչը նշանակում է, որ ֆոնդերը ապահովել են քաղաքացիների խնայողությունների իրական աճ:

 Կենսաթոշակային ֆոնդերի ներդրումները /31.10.2016թ. դրությամբ/

Ֆոնդերում կուտակված գումարները, ՈՐԻՑ՝ 57.2 մլրդ ՀՀ դրամ
ՀՀ տնտեսության ֆինանսավորում, ՈՐԻՑ՝

–       Բանկային ավանդներ

–       Կորպորատիվ, հիփոթեքային և միջազգային կազմակերպությունների պարտատոմսեր

19.8 մլրդ դրամ

17.0 մլրդ դրամ

2.8 մլրդ դրամ

 

34%

29%

5%

 

ՀՀ պետական պարտատոմսեր 23.3 մլրդ դրամ 41%
Օտարերկրյա ներդրումային Ֆոնդերի արժեթղթեր 14.1 մլրդ դրամ 25%

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքը 31.10.2016թ. դրությամբ (NAV)

  Կառավարչի անվանումը

Կենսաթոշակային ֆոնդի անվանումը Զուտ ակտիվների արժեք (NAV)
Ամունդի Ակբա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ՓԲԸ Հավասարակշռված ֆոնդ 852 մլն դրամ
Պահպանողական ֆոնդ 28.2 մլրդ դրամ
Կայուն եկամտային ֆոնդ 478 մլն դրամ
Ցե Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ՍՊԸ Հավասարակշռված ֆոնդ 320 մլն դրամ
Պահպանողական ֆոնդ 27.2 մլրդ դրամ
Կայուն եկամտային ֆոնդ 178 մլն դրամ
Ընդամենը 57.2 մլրդ դրամ

 

  1. Պետական պարտատոմսեր: Կենսաթոշակային համակարգի ակտիվների 41%-ը կամ 23.3 մլրդ դրամը տեղաբաշխված են ՀՀ պետական պարտատոմսերում:
  2. Կենսաթոշակային համակարգի ակտիվները տեղաբաշխված են նաև բանկերում և ոչ պետական արժեթղթերում, որոնք ուղղվում են ՀՀ տնտեսության ֆինանսավորմանը, այդ թվում.
  • Բանկային ավանդներ: Համակարգի ակտիվների 29%-ը կամ շուրջ 17.0 մլրդ դրամը տեղաբաշխված են բանկերում: Այս երկարաժամկետ ներգրավված միջոցները բանկերին հնարավորություն են տալիս ավելի երկարաժամկետ ներդրումներ անել տնտեսության մեջ՝ հատկապես ՓՄՁ ոլորտում:
  • Ազգային հիփոթեքային ընկերություն: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներից 788 մլն ՀՀ դրամը տեղաբաշխված է Ազգային հիփոթեքային ընկերության կողմից թողարկված արժեթղթերում: Ստացված միջոցներով Ազգային հիփոթեքային ընկերությունը իրականացնում է հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորում: Բանկերին և վարկային կազմակերպություններին տրամադրելով ցածր տոկոսով և երկարաժամկետ վարկեր՝ հիփոթեքային վարկերը դարձնում է մատչելի բնակարանային ֆինանսավորման կարիք ունեցող քաղաքացիների համար:
  • Միջազգային ֆինանսական կորպորացիա (IFC): Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներից 239 մլն ՀՀ դրամը տեղաբաշխված է Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից թողարկված ՀՀ դրամով պարտատոմսերում, որոնք ցուցակված են Nasdaq-ՕMX Armenia ֆոնդային  բորսայում: Միջազգային ֆինանսական կորպորացիան նշված միջոցներով իրագործում է վարկավորման ներդրումային ծրագրեր ՀՀ ֆինանսական շուկաներում, արդյունաբերությունում, գյուղատնտեսությունում, հանքարդյունա-բերությունում, առևտրում և այլ  ոլորտներում:
  • Արժեթղթավորման հիմնադրամի արժեթղթեր: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներից 95 մլն դրամ ներդրում է կատարվել ՀՀ-ում առաջին անգամ իրականացված արժեթղթավորման պրոյեկտի միջոցով թողարկված պարտատոմսերում: Թողարկված պարտատոմսերի համար որպես ապահովություն հիմք են հանդիսացել 5 վարկային կազմակերպություններից ձեռք բերված վարկեր 1.2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով (թվով մոտ 600 հատ ՓՄՁ, գյուղատնտեսական և սպառողական վարկերը): Թողարկումն իրականացվեց 2015 թվականի դեկտեմբերին, իսկ 2016 թվականի հունվար � �մսին ազդարարվեց այս պարտատոմսերի բորսայական առևտրի մեկնարկը:
  1. 3.   Կենսաթոշակային համակարգի ակտիվների 25%-ը բաժնային արժեթղթեր են (ETF – Exchanged traded funds, արտասահմանյան ֆոնդերի Փայեր): Այս ներդրումները կատարվել են օտարերկրյա կապիտալի շուկաներում ձևավորված շահույթը մեր ֆոնդերի մասնակիցներին հասանելի դարձնելու համար, ընդ որում ETF-երը հանդիսանում են 1000-ից ավել ցուցակված արժեղթղթերի համախումբ: Այս ֆոնդերը ներառում են այնպիսի ընկերությունների արժեթղթեր, ինչպիսիք են Apple, Google, Microsoft, Nestle, Toyota, Nissan, S ony, Coca-Cola և այլն: Միջոցները տեղաբաշխված են նաև այլ երկրների պետական պարտատոմսերում (ԱՄՆ), հանքարդյունա-բերությունում (Gold mining fund):

Քաղաքացիները հնարավորություն ունեն 3 տարբերակով տեղեկանալ իրենց հաշվում առկա միջոցների, այդ թվում հաշվետվությունների մասին՝

  • հաշվի օպերատորների միջոցով՝ Հայփոստ, Արարատբանկ, Արդշինբանկ, HSBC, Ինեկոբանկ, Կոնվերսբանկ, Հայբիզնեսբանկ, ՎՏԲ Հայաստան Բանկ (քաղաքացիների պահանջի դեպքում հիշյալ կազմակերպություններում նրանց տրամադրվում է համապատասխան տեղեկանք),
  • epension.am կայքի միջոցով օգտվելով նույնականացման քարտից և քարտ կարդացող սարքից,
  • ՀՀ տարածում գործող ARCA համակարգի բանկոմատների միջոցով (քաղաքացիներն իրենց բանկային քարտերի միջոցով կարող են ծանոթանալ վերջին 10 գործարքներին և իրենց հաշվեկշռին):

Ինչ վերաբերում է ֆոնդերի կատարողականի և ներդրումների մասին տեղեկանալուն, ապա նշենք, որ տեղեկատվությունը մշտապես ամենօրյա պարբերականությամբ թարմացվում և առկա է 2 կառավարիչների և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի ինտերնետային կայքերում (www.amundi-acba.am/, https://www.c-quadrat-ampega.am, www.nasdaqomx.am), իսկ ամփոփ տեղեկատվություն եռամսյակային կտրվածով հրապարակվում է ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային էջում՝ https://www.cba.am/am/SitePages/stat finorg.aspx»:

Տեսանյութեր

Լրահոս