Բաժիններ՝

«Ունե՞մ բարդույթ, որ չեմ եղել զորքերում, այո՛, ունեմ այդպիսի բարդույթ». Վիգեն Սարգսյանը՝ իր՝ զորքերում չծառայելու մասին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է իր՝ Զինված ուժերի զորքերում ծառայություն չանցնելու մասին հարցին` նշելով, որ խորապես անարդար է համարում այդ հարցադրումը, որովհետև ինքը որևէ տարբերություն չի դնում սպայական ժամկետային ծառայության և շարքայինի միջև:

«Ցանկանում եմ հստակ բոլորիդ ասել, որ խորապես անարդար եմ համարում այդ հարցադրումը, պարզ պատճառով, որ ես որևէ տարբերություն չեմ դնում սպայական ժամկետային ծառայության և շարքայինի միջև: Մենք այսօր էլ խթանում ենք և խրախուսում, որ երիտասարդը, ստանալով քաղաքացիական կրթություն, զուգահեռ անցնելով ամբիոն, ստանա սպայի կոչում և անցնի ծառայությունը՝ որպես ժամկետային սպայական ծառայություն անցնող զինծառայող: Ես դրա մեջ որևէ վատ բան չեմ տեսնում, եթե քաղաքացին բանակ է գալիս ոչ թե որպես շարքային, այլ գալիս է երկու, երեք բարձրագույն կրթությամբ և փորձում է ավելի արդյունավետ ծառայություն բերել իր երկրին, ԶՈՒ-ին և բանակին: Իմ ծառայությունն՝ ի տարբերություն իմ դասընկերների ծառայության, եղել է երեք տարի, ոչ թե երկու, որովհետև ես եղել եմ սպայական ժամկետային ծառայություն անցնցնող լեյտենանտ: Վերջում ստացել եմ ավագ լեյտենանտի կոչում և զորացրվել: Որտե՞ղ եմ անցել ծառայությունը, որքանո՞վ արդյունավետ, դա այն ժամանակվա իմ ղեկավարության  որոշելու խնդիրն է եղել, ունե՞մ բարդույթ, որ չեմ եղել զորքերում, այո, ունեմ այդպիսի բարդույթ»,-ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Վիգեն Սարգսյանը:

Նա ավելացրել է, որ երբ տեղափոխվում էր Պաշտպանության նախարարի պաշտոնին՝ անկեղծ զգացել է բարդույթը, թե ինչպես պետք է կանգնի մարտական դիրքում հերթապահություն իրականացնող շարքայինի կամ սպայի առջև, ընդունի նրա զեկույցը, տա որևէ հրահանգ: Վիգեն Սարգսյանի խոսքով՝ ինքն այսօր էլ ունի այդ բարդույթը, բայց իր ընկերները, այդ թվում՝ զինվորական ծառայություն անցնող, ամեն ինչ անում են, որպեսզի այդ անցումը շատ հեշտ տեղի ունենա:

«Սա իրոք շատ կարևոր հարց է, որովհետև այն և հասարակությանն էր հետաքրքրում և եթե անկեղծ ասեմ, անձամբ ինձ էլ, երբ ստացա այս առաջարկը: Խորապես վստահ եմ նրանում, որ այն համակարգում, որը ներդրել ենք տարիներ առաջ, որտեղ կա Գլխավոր շտաբի և Պաշտպանության նախարարության ֆունկցիայի հստակ տարաջնատում, պարտադիր է, որպեսզի ՊՆ-ն ղեկավարի քաղաքացիական անձ:

Կարդացեք նաև

Ոչ թե քաղաքացիական անձ, որը զինվորական էր ու զորացրվել է ու այժմ քաղաքացիական է, այլ քաղաքացիական անձ, որը ստացել է քաղաքացիական բարձրագույն կրթություն և ներկայացնում է քաղաքական ուժ և որն իրականաց նում է քաղաքական ու քաղաքացիական վերահսկողություն ԶՈՒ-ի նկատմամբ: Կլինեմ ես կամ մեկ ուրիշը, կարծում եմ, որ մենք պետք է համարենք լուծված այն հարցը, որ պաշտպանության նախարարը պետք է միշտ լինի քաղաքացիական անձ»,- ասել է Վիգեն Սարգսյանը՝ շեշտելով, որ մենք պետք է ունենանք շատ ամուր ԶՈՒ-ի շտաբ, զինվորական և սպայակական ուժեղ կառույց և քաղաքացիական Պաշտպանության  նախարարություն, որի դեպքում նախարարը զինվորականներին կարող է տալ ոչ հարմարավետ, ոչ միշտ ակնհայտ հարցեր և խնդրել պատասխաններ, որոնք կարող են օգնել բարձրացնել ԶՈւ-ի արդյունավետո ւթյունը:

«Սա մեր մոդելը չէ, աշխարհում, հատկապես ժողովրդավարական երկրներում հասկանալի և շատ տարածված մոդել է: Եթե որևէ զինվորականի, Գլխավոր շտաբի պետի մտքով անցներ առաջ քաշել ազգ-բանակի գաղափարախոսությունը՝ դրանից կգար ռազմական հեղաշրջման հոտ, որովհետև դա բացարձակ զինվորականի գործն ու խնդիրը չէ, դա պետք է անի քաղաքացիական պաշտպանության նախարարը: Եթե զինվորականը փորձի զբաղվել ռազմադիվանագիտական հարաբերությունների խորացմամբ, կլինի առնվազն անարդյունավետ, եթե զինվորականը փորձի զբաղվել զինվորական կրթության կազմակերպման խնդիրներով, դա կլին ի միշտ նեղ մասնագիտական՝ առանց ներգրավման այլ հնարավորությունների, որոնք առկա են երկրում»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս