Ինչու չի կարելի հագուստը չորացնել սենյակում
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ տանը սպիտակեղեն չորացնելը վտանգավոր է։ Marketium.ru կայքը գրում է, որ դա հատկապես վտանգավոր է ցածր իմունիտետ և ասթմա ունեցող անձանց համար։ Թաց հագուստի վրա հավաքվում են բորբոսասնկեր և սպորներ են արտադրում, որոնք կարող են թոքերի վարակների պատճառ դառնալ։
Քրեյգ Մասերը երեք երեխաների հայր է։ Բժիշկը նրա մոտ թոքային ասպերգիլեզ է ախտորոշել։ Այս հիվանդությունն առաջացնում են Aspergillus սնկերը։ Բժիշկը նրան նշանակել է այս դեպքերում ստանդարտ դեղամիջոցներ և արգելել տանը չորացնել լվացած սպիտակեղենը։
Խնդիրն այն է, որ սենյակի խոնավությունն ավելանում է 30 տոկոսով՝ իդեալական միջավայր ստեղծելով սպորների տարածման համար։ Մեկ անգամ սպիտակեղեն լվանալիս օգտագործվում է մոտավորապես 2 լիտր ջուր։ Սովորաբար սա առողջության համար վտանգ չի ներկայացնում, սակայն թույլ իմունիտետ և ասթմա ունեցող անձանց դեպքում խոնավության այս աստիճանը վտանգավոր է։ Այդ պատճառով գերադասելի է հագուստը չորացնել պատշգամբում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը