Գործող կառավարությունը թերեւս պետք է ամաչի. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Ադրբեջանում կտրուկ` մոտ երկու անգամ նվազել է բանանի գինը` 2.5-3 մանաթից հասնելով 1.2-1.5 մանաթի: Այս մասին հաղորդում է ադրբեջանական minval.az պարբերականը: Դրամով հաշված՝ 850-ից նվազել է 420 դրամ:
«Նախկինում Ադրբեջանում բանանը համարվում էր մոնոպոլիայի սիմվոլ»,- minval.az-ին պարզաբանել է տնտեսական փորձագետ Նաթիգ Ջաֆարլին: «Բանանը էժանացել է մոնոպոլիայի վերացման շնորհիվ»,- ասել է նա:
Հայաստանում նույնպես բանանը մոնոպոլիաների սիմվոլ է: Տարիներ շարունակ այս մասին բարձրաձայնվում է, սակայն տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ճոխ ճառեր ասող մեր բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են պաշտպանել բանանի ներկրման մոնոպոլիստին` «Քեթրինին»:
Ադրբեջանի օրինակից գործող կառավարությունը թերեւս պետք է ամաչի: Մոնոպոլիաներ են ջարդվում նույնիսկ Ադրբեջանում, որտեղ ժողովրդավարության նշույլներ անգամ չկան, իսկ մեզանում նման հույսեր դեռ չկան: Մեզ մոտ դեռ քննարկում են` մոնոպոլիան լա՞վ բան է, թե վատ, արդյոք արժե՞ մոնոպոլիաներ վերացնել եւ այլն: Իսկ սա ցույց է տալիս, որ մոնոպոլիան իշխանությանը ամենահոգեհարազատ տնտեսական համակարգն է, նրա բնույթն ու էությունը: Իսկ դա ուղղակի հակասում է տնտեսության զարգացման տրամաբանությունը»: