Բաժիններ՝

Արքայազն Հարին ազգականներին ծանոթացրել է իր նոր ընկերուհու հետ

Արքայազն Հարին սկսել է հանդիպել ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հետ: Այդ մասին հայտնել է Daily Mirror-ը: Թագավորական ընտանիքի անդամն արդեն աղջկան ծանոթացրել է եղբոր՝ արքայազն Ուիլյամի եւ նրա տիկնոջ՝ Քեյթ Միդլթոնի հետ եւ ստացել նրանց հավանությունը:

Զույգը ծանոթացել է ընթացիկ տարվա մայիսին, երբ արքայազնը ժամանել էր Տորոնտո՝ առաջ տանելու իր Invictus Games մարզական նախագիծը: Նույն այս քաղաքում անցկացվում են Suits («Ֆորս-մաժորներ») հեռուստասերիալի նկարահանումները, որում նկարահանվում է Մարքլը:

Ինչպես գրում է հրատարակությունը, Վինձորների դինաստիայի 32-ամյա ներկայացուցիչը «խելահեղորեն սիրահարված է եւ շատ երջանիկ է»: ԶԼՄ-ների տվյալներով՝ Հարին գրանցվել է Մեգանի Instagram-հաշվի նորացմանը եւ նրա ընթացքին հետեւում է սոցցանցում սեփական անանուն էջից:

35-ամյա Մարքլի ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանել նորությունը, իսկ Քենսինգթոնյան պալատում հայտարարել են, որ արքայազնի անձնական կյանքը մամուլի հետ չեն քննարկում:

Ուելսի արքայազնն ավելի վաղ հանդիպում էր բրիտանական արիստոկրատիայի ներկայացուցչուհիների՝ Չելսի Դեյվիի եւ Քրեսիդա Բոնասի հետ: Այնուհետեւ ԶԼՄ-ները նրան սիրավեպ էին վերագրում դերասանուհի Էմմա Ուոթսոնի հետ:

Մեգան Մարքլն առավել հայտնի է «Ֆորս-մաժորներ» հեռուստասերիալում Ռեյչել Զեյնի դերի կատարման շնորհիվ, որում նկարահանվում է 2011 թվականից: Մեծ էկրանում հայտնվել է «Հիշիր ինձ» եւ «Անտանելի բոսերը» ֆիլմերում: 2011 թվականի սեպտեմբերից դերասանուհին ամուսնացած է Թրեւոր Էնգելսոնի հետ, որի հետ միասին չի ապրում 2013 թվականի օգոստոսից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս