
Մոուրինիոյի հերթական զոհը՝ Բաստիան Շվայնշտայգեր

Միայն Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը չէ, որ դառնում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի անհասկանալի որոշումներից տուժող: Օրերս հայտնի դարձավ, որ աշխարհի չեմպիոն Բաստիան Շվայնշտայգերը հնարավորություն չի ունեցել մարզվելու անգամ երիտասարդական թիմի հետ:
Երիտասարդական թիմի մարզիչ Ուորեն Ջոյսը ցանկացել է օգտագործել գերմանացուն, սակայն Մոուրինիոն պնդել է, որ Շվայնշտայգերը չպետք է խաղա:
Ըստ պորտուգալացի մասնագետի՝ Բաստիանը պետք է շարունակի մարզվել և պատրաստ լինել վերադառնալ անգլիացիների մեկնարկային կազմ:
Սիրարփի Աղաբաբյան