Գարեթ Բեյլն օրական կվաստակի 100 հազար ֆունտ
«Ռեալի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը նոր պայմանագիր կստորագրի մադրիդյան ակումբի հետ:
Ինչպես հաղորդում է բրիտանական The Sun պարբերականը, վալիացի կիսապաշտպանը նոր պայմանագիրը ստորագրելուց հետո կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը:
Բեյլը կստորագրի պայմանագիր 190 մլն ֆունտ արժողությամբ, որը նա կստանա 5.5 տարում:
Այսպիսով, Գարեթը շաբաթական կստանա 700 հազար ֆունտ: Սակայն հարկերը վճարելուց հետո Բեյլը մաքուր կստանա մոտ 360 հազար ֆունտ: Դա նշանակում է, որ «Ոսկե գնդակ» հավակնորդներից մեկն Արքայական ակումբում կստանա ավելի շատ, քան «Ռեալի» գլխավոր աստղ Կրիշտիանու Ռոնալդուն, ով հարկերը վճարելուց հետո ստանում է մոտ 300 հազար ֆունտ: Ընդ որում, Գարեթ Բեյլի հրաժարագինը կկազմի 1 մլրդ ֆունտ:
Նշենք, որ ըստ նոր պայմանագրի՝ Բեյլը կստանա 36 մլն ֆունտ տարեկան, 3 մլն՝ ամսական, 107 հազար՝ օրական, 4464՝ ժամական կամ 74 ֆունտ՝ րոպեական:
Պատրաստեց Անի Գաբուզյանը