Ալեքսանյանի հետ կապված ընկերությունները նվազեցրել են վճարվող հարկերը 2 միլիարդ դրամով. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) հետ կապված երեք խոշորագույն ընկերությունները այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում նվազեցրել են պետբյուջե վճարվող հարկերը շուրջ երկու միլիարդ դրամով: Խոսքը «Ալեքս Գրիգ», «Նատալի ֆարմ» ու «Ա եւ Գ» ընկերությունների մասին է: Անցած տարվա առաջին 9 ամիսների ընթացքում այս երեք ընկերությունները պետբյուջե էին վճարել ընդհանուր առմամբ 16.9 միլիարդ դրամի հարկ եւ տուրք, իսկ այս տարի՝ միայն 14.9 միլիարդ:

Ուշագրավ է, որ նշված ընկերությունները այս ընթացքում ընդլայնել են իրենց գործունեությունը: Օրինակ, օղիների կեղծմամբ զբաղվող «Ա եւ Գ»-ն այս տարի ահռելի քանակությամբ վիսկի է արտահանել: Նշենք, որ Ալեքսանյանի ընկերությունների վճարած հարկերը տարեցտարի նվազում են, եւ դա տեղի է ունենում ստվերային տնտեսության դեմ պայքարի մասին հաճախակիացող ճառերին զուգընթաց»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930