Սեյրան Օհանյանը փոշմանե՞լ է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վիկտոր Դալլաքյանի կուսակցաշինական աշխատանքները  ֆինանսների սղության պատճառով ժամանակավորապես սառել են։ Վերջին շրջանում տարբեր մարզերում գրասենյակների տարածքներ վարձակալելու ակտիվ աշխատանքներ էին սկսվել, սակայն այս պահին դրանք նույնպես կասեցվել են։

«Ժամանակ»-ի տեղեկություններով, իրականում խնդիրը ոչ այնքան փողն է, որքան Սեյրան Օհանյանի որոշումը։ «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի հետ հանդիպումից հետո Սեյրան Օհանյանը տարակուսանքի մեջ է՝ ընդունե՞լ իշխանության առաջարկները, թե գնալ ընդդիմադիր դառնալու ուղղով։ Այժմ Վիկտոր Դալլաքյանը հայտնվել է բավականին ոչ նախանձելի վիճակում՝ սպասելով Ս. Օհանյանի որոշմանը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930