Ինչպես տանից հանել բացասականը, հիվանդություններն ու գումար բերել
Նախկինում ավելը հատուկ նշանակություն ուներ։ Դրա օգնությամբ մարդիկ դուրս էին անում չարը՝ ազատվելով տհաճություններից, աղքատությունից։ Womanhappiness.ru կայքը գրում է, որ մեր նախնիները մի շարք միջոցներ են օգտագործել՝ տուն բարեկեցություն և հարստություն բերելու համար։
Փոքրացող լուսնի պայմաններում ողջ տունը ավլեք, ամբողջ աղբը հավաքեք տան մուտքի մոտ։ Տան մուտքը համարվում է սահման երկու աշխարհների միջև։ Աղբը հավաքեք գոգաթիակի մեջ, դատարկեք տոպրակի մեջ և դուրս եկեք տան մուտքից՝ ասելով հետևյալ բառերը՝ «Աղբը՝ աղբին, բարին՝ բարուն։ Ուրիշի չարությունն անհրաժեշտ չէ, ուղարկում եմ այնտեղ, որտեղից եկել է»։ Աղբն ավելի հետ դուրս հանեք փողոց։ Տուն գնացեք՝ առանց ետ նայելու։
Ինչպես են հին ժամանակներում ավելով գողացել հաջողությունը
Հնագույն ժամանակներում գոյություն է ունեցել ծես, որի օգնությամբ հարուստ և հաջողակ մարդկանցից գողացել են հաջողությունը։ Այդ նպատակով վերցնում էին ավելը, գնում հաջողակ մարդու տան մոտ, դարպասի մոտ գտնվող հատվածը սկսում ավլել՝ ասելով. «Ձեր հաջողությունը վերցնում եմ ինձ»։ Հավաքված հողը տանում էին տուն և գցում աղբամանի մեջ։ Այդ աղբը տանը պետք է մնար մի գիշեր։ Հետո այն կարելի է դեն նետել։
Որ օրերին է պետք ավլել՝ գումար ունենալու համար
Երկուշաբթի ավլել չի կարելի։ Այդ կերպ կարող եք կորցնել գումարները։
Երեքշաբթի ավլելով կարող եք գումար գտնել։ Այս օրը տունը մաքրելով կարող եք գտնել կորցրած գումարը։
Չորեքշաբթի ավլելով կարող եք բիզնեսում և վաճառքի ոլորտում հաջողություն ունենալ։
Հինգշաբթի օրը դուրս են հանում աղքատությունը։ Այդ նպատակով բացում են բոլոր պատուհանները, որպեսզի փոշին, կորստի էներգիան կարողանան դուրս գալ պատուհանից։
Ուրբաթ ավլելը նշանակում է՝ կորցնել գումարը։
Շաբաթ օրն ավլել կնշանակի՝ գումար հրավիրել տուն։
Կիրակին մաքրության համար նախատեսված չէ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը